Հա

Քաղաքական

14/05/2019 - 12:50

Բաքուն չի ստորագրել Արեւելեան գործընկերութեան հռչակագիրը տարածքային ամբողջականութեան դրոյթի բացակայութեան պատճառով

Բրիւսէլում երէկ աւարտւել է Արեւելեան գործընկերութեան ծրագրի 10-ամեակին նւիրւած նիստերի առաջին օրը:

«alikonline.ir» - Բրիւսէլում երէկ աւարտւել է Արեւելեան գործընկերութեան ծրագրի 10-ամեակին նւիրւած նիստերի առաջին օրը:

«Yerkir.am»-ը ադրբեջանական «Minval.az»-ին յղումով տեղեկացնում է, որ գագաթնաժողովի արդիւնքներով ստորագրւել է հանդիսաւոր հռչակագիր, սակայն մասնակից երկրները յատուկ կարգավիճակի չեն արժանացրել փաստաթուղթը, եւ դրա տակ ստորագրել է միայն ԵՄ դիւանագիտութեան ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Նշւում է, որ Բաքուն հրաժարւել է ստորագրել այն, քանի որ դրանում հրաժարւել են ներառել «Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան» մասին դրոյթը: Ըստ ադրբեջանական կայքի` պաշտօնական Բաքուն արգելափակել է կոմիւնիկէն:

Ուկրայինան եւ Վրաստանը դժգոհութիւն են յայտնել, որ ծրագրի առանձին մասնակիցների` եւրոպական ինտեգրման ձգտման մասին յղումը բացակայում է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։