Հա

Քաղաքական

15/05/2019 - 09:00

Սոչիում կայացել է Վլադիմիր Պուտինի եւ Մայք Պոմպէոյի հանդիպումը

Ռուսական Սոչի քաղաքում, երէկ՝ մայիսի 14-ին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի հանդիպումը:

«alikonline.ir» - Ռուսական Սոչի քաղաքում, երէկ՝ մայիսի 14-ին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի հանդիպումը: Տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հանդիպմանը մասնակցում են ՌԴ ԱԳ ղեկավար Սերգէյ Լաւրովը, արտաքին հետախուզութեան ծառայութեան ղեկավար Սերգէյ Նարիշկինը, ՌԴ նախագահի օգնական Իւրի Ուշակովը:

Պուտինը յոյս է յայտնել, որ Պոմպէոյի այցը կը նպաստի Վաշինգտոնի եւ Մոսկւայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը:

Հանդիպմանը քննարկւել են համաշխարհային էներգետիկ շուկաների կայունութեան հարցերը: Պուտինը ընդգծել է, թէեւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալը ցածր է, այնուամենայնիւ կողմերը կարող են քննարկել որոշ հարցեր` տնտեսութեան բնագաւառում:

Պուտինը նաեւ յայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ վերջին հանդիպումից յետոյ տպաւորութիւն ունի, թէ Թրամփը հակւած է ռուս-ամերիկեան յարաբերութիւնները վերականգնել:

Նշենք, որ նախագահ Պուտինի հետ հանդիպումից առաջ, ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւորովի հետ:

Պոմպէոյի հետ բանակցութիւններից յետոյ Լաւրովը ամփոփել է բանակցութիւնների արդիւնքները մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ կարծում է, թէ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի այցը Ռուսաստան, կարող է բարելաւել ռուս-ամերիկեան յարաբերութիւնները, փոքր քայլերով հասնել գործնական մի շարք հարցերի լուծմանը, որոնք վերաբերում են թէ տարածաշրջանային, թէ երկկողմանի, թէ միջազգային օրակարգին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։