Հա

Քաղաքական

15/05/2019 - 11:10

«Իրանի հետ պատերազմի. Հէնց դա են ուզում նէոպահպանողականները». Թուլսի Գաբարդ

Ամերիկացի կոնգրեսական Թուլսի Գաբարդը համոզւած է, որ ամերիկացի նէոպահպանողականները երազում են Իրանի հետ պատերազմի մասին:

«alikonline.ir» - Ամերիկացի կոնգրեսական Թուլսի Գաբարդը համոզւած է, որ ամերիկացի նէոպահպանողականները երազում են Իրանի հետ պատերազմի մասին: Այս մասին նա գրել է «Twitter»-ի իր միկրոբլոգում:

«Թրամփն ասում է, թէ Իրանի հետ պատերազմ չի ուզում, սակայն դա հէնց այն է, ինչ ուզում է Սաուդական Արաբիան, Նեթանեահուն, «Ալ Ղաիդա»-ն, Բոլթոնը եւ միւս նէոպահպանողականները: Ահա, թէ ինչ է նա դրել առաջին տեղում, ոչ Ամերիկային»,- գերլ է կոնգրեսականը:

Նշենք, որ «Դեմոկրատական» կուսակցութիւնը ներկայացնող Թուլսի Գաբարդն իր թեկնածութիւնն է առաջադրել 2020 թւականի ԱՄՆ նախագահական ընտրութիւններին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։