Հա

Քաղաքական

15/05/2019 - 13:30

«Հրապարակային կրոնափոխութիւնը կեղծ էր». Փայլանն արձագանգել է

Թուրքիայում մայիսի 12-ին հեռուստահաղորդումներից մէկի ժամանակ 13-ամեայ հայ Արթուրի կրօնափոխութեան լուրերը չեն համապատասխանում իրականութեանը: Այս մասին յայտնել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամաւոր Կարօ Փայլանը, որը հանդիպել է Արթուրի մօր հետ:

«alikonline.ir» - Թուրքիայում մայիսի 12-ին հեռուստահաղորդումներից մէկի ժամանակ 13-ամեայ հայ Արթուրի կրօնափոխութեան լուրերը չեն համապատասխանում իրականութեանը: Այս մասին յայտնել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամաւոր Կարօ Փայլանը, որը հանդիպել է Արթուրի մօր հետ: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Իր ֆէյսբուքեան էջում Փայլանը նշել է. «Տեսակցեցայ Նիհաթ Հաթիպօղլուի կողմէ շահագործուած Արթուրի մօր հետ։

Յայտնեց, թէ յիշեալ հաղորդման մէջ իր զաւկին ներկայութիւնը եղած է առանց իր արտօնութեան։

Վաղը պաշտօնական գանգատ պիտի յայտնեմ Ռատիոյի ու հեռատեսիլի բարձրագոյն խորհուրդին եւ դատախազութեան՝ մանկանց շահագործում իրականացուցած այս հաղորդման դէմ»:

Արթուրի մայրը` Ալինա Ենգիբարեանը, լուրի տարածումից յետոյ կապ է հաստատել Փայլանի հետ եւ նշել, որ իր երեխան միանշանակ մուսուլման չէ:

Թուրքական «Evrensel» թերթի հետ զրոյցի ընթացքում քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան պատգամաւոր Փայլանը յայտնել է, որ հաղորդման ժամանակ աստւածաբան, իսլամիստ քարոզիչ Նիհաթ Հաթիփօղլուի` երեխայի ծնողների համաձայնութիւն ստանալու յայտարարութիւնը, իրականութեանը չի համապատասխանում:

Փայլանը, տեղեկացնելով, որ ընտանիքը արդէն տեւական ժամանակ ապրում է Թուրքիայում, նշել է. «Նրա մայրը դէպքի վերաբերեալ ինձ դիմեց: Ասաց, որ դա առանց իր համաձայնութեան է եղել: Նրա թուրքերէնը թերի թուրքերէն էր: Պատմել է, որ շոկի է ենթարկւել` տեսնելով վիդէոհոլովակը: Ասաց, որ իր երեխային շահագործել են, նա կրօնափոխ չի եղել»:

Կարօ Փայլանը դէպքը մեծ սկանդալ է որակել եւ յաւելել. «Երեխայի ընկերն ասել է, որ «այնտեղ շատ յայտնի մարդիկ են լինելու, ուտելիք են տալու» եւ տարել է այդ ծրագրին: 13 տարեկան երեխայի մասին ենք խօսում: Ակնյայտ երեխայի շահագործման փաստի առաջ ենք կանգնել»:

«Անհրաժեշտ քայլերի կը դիմեմ: Այս գործին հետամուտ եմ լինելու եւ «RTÜK»-ի (Ռադիոյի եւ հեռուստատեսութեան բարձրագոյն խորհուրդ) նկատմամբ բողոք եմ ներկայացնելու, հանդիպելու եմ ընտանիքի եւ սոցիալական քաղաքականութիւնների նախարարութեան հետ».- նշել է հայազգի պատգամաւորը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։