Հա

Քաղաքական

15/05/2019 - 11:00

Բրիտանական խորհրդարանը «Brexit»-ի գործարքի շուրջ կը քւէարկի յունիսի սկզբին

Բրիտանական խորհրդարանը «Brexit»-ի վերաբերեալ Եւրոմիութեան հետ համաձայնագրի շուրջ կը քւէարկի յունիսի սկզբին:

«alikonline.ir» - Բրիտանական խորհրդարանը «Brexit»-ի վերաբերեալ Եւրոմիութեան հետ համաձայնագրի շուրջ կը քւէարկի յունիսի սկզբին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է Միացեալ Թագաւորութեան վարչապետի դիւանատան պաշտօնական ներկայացուցիչը՝ ամփոփելով նախարարների կաբինետի ղեկավար Թերեզա Մէյի եւ ընդդիմութեան առաջնորդ Ջերեմի Քորբինի հանդիպման արդիւնքները:

Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 14-ի երեկոյեան, դրա ընթացքում քննարկւել է «Brexit»-ի իրագործման հարցը: Աւելի վաղ վարչապետի դիւանատունը յայտարարել է, որ ԵՄ-ից դուրս գալու գործարքը թագուհու կողմից պէտք է հաստատւի մինչեւ յուլիսի վերջը: Մինչ այդ խորհրդարանը մի քանի անգամ մերժել է Մէյի կողմից առրաջարկւող համաձայնագիրը՝ պահանջելով վերանայել մօտեցումը «Brexit»-ի նկատմամբ:

«Վարչապետը եւ ընդդիմութեան առաջնորդը ցանկութիւն յայտնեցին… իրականացնել Եւրոմիութիւնից դուրս գալու հանրաքւէի արդիւնքները: Մենք խորհրդարանում ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը կը քննարկենք յունիսի երեքին սկսւող շաբաթւայ ընթացքում: Դա պարտադիր է անել, որպէսզի Բրիտանիան Եւրոմիութիւնից դուրս գայ մինչեւ ամառային խորհրդարանական արձակուրդների սկսւելը (սկսւում են յուլիսի վերջին),- ասւած է Մէյի ներկայացուցչի յայտարարութեան մէջ», հաղորդել է «ՌԻԱ Նովոստ»-ի գործակալութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։