Հա

Քաղաքական

16/05/2019 - 09:05

«Ռուսաստանը հրշէջ ծառայութիւն չէ». Պուտինը՝ Իրան-ԱՄՆ լարւածութեան մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցաւ է յայտնել Միջուկային համապարփակ համաձայնագրի ոչնչացման հնարաւորութեան կապակցութեամբ, եւ նշել է, որ Ռուսաստանը չի կարող հանդէս գալ հրշէջ ծառայութեան դերում ու փրկել ամէն ինչ:

«alikonline.ir» - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցաւ է յայտնել Միջուկային համապարփակ համաձայնագրի ոչնչացման հնարաւորութեան կապակցութեամբ, եւ նշել է, որ Ռուսաստանը չի կարող հանդէս գալ հրշէջ ծառայութեան դերում ու փրկել ամէն ինչ: Հաղորդում է «BBC»-ն:

Այս մասին նա յայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի հետ հանդիպումից մէկ օր անց՝ ակնարկելով Իրանի միջուկային ծրագրի մասին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպութեան զեկոյցներին, որոնցում յստակ նշւած է, թէ Իրանը ամբողջովին կատարում է Միջուկային գործարքով նախատեսւած գործողութիւնները:

Այս առումով, ՌԴ նախագահն Իրանին ամենաթափանցիկ երկիրն է համարել, ընդգծելով, որ Իրանի միջուկային ծրագիրն առաւել, քան որեւէ այլ երկրի նմանատիպ ծրագիր գտնւում է վերահսկողութեան ներքոյ:

«Ռուսաստանը հրշէջ ծառայութիւն չէ: Մենք չենք կարող փրկել ամէն ինչ: Առաւել եւս, որ բոլոր հանգամանքները մեզանից կախւած չէ: Մենք կատարել ենք մեզանից կախւած ամէն ինչ»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահն, այդուհանդերձ, Իրանի խորհուրդ է տւել հաւատարիմ մնալ համաձայանգրին: Ըստ նրա՝ եթէ Իրանը յայտարարի Միջուկային գործարքից դուրս գալու մասին, բոլոր կը մոռանան, որ այդ մասին առաջինը յայտարարել է ԱՄՆ-ը:  

«Ոչ դիւանագիտական մի բան կասեմ, որը կարող է տհաճ լինել եւրոպացի մեր ընկերներին. ամերիկացիները դուրս եկան, եւ պայմանագիրը ոչնչացւում է, եւրոպական երկրներն այն փրկելու համար ոչինչ չեն կարող անել: Սակայն եթէ Իրանը դուրս գալու առաջին քայլերն անի, միւս օրը բոլորը կը մոռանան, որ պայմանագրի ոչնչացման նախաձեռնողը Միացեալ Նահանգներն էին, եւ մեղաւոր կը լինի Իրանը»,- յաւելել է Պուտինը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։