Հա

Քաղաքական

16/05/2019 - 10:20

«Իրանը կը ցանկանայ խօսել, վստահ եմ». Թրամփի նոր գրառումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fake News» է համարել Իրանի Սպիտակ տան՝ Իարնի հետ պատերազմի մտադրութ մասին «The New York Times»-ի եւ «The Washington Post»-ի հրապարակումները:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fake News» է համարել Իրանի Սպիտակ տան՝ Իարնի հետ պատերազմի մտադրութ մասին «The New York Times»-ի եւ «The Washington Post»-ի հրապարակումները: Այս մասին նա գրառում է կատարել «Twitter»-ի իր միկրոբլոգում:

««Fake News»՝ «The Washington Post»-ն ու «The New York Times»-ը գրում են պատմութիւններ, որոնք հակասում են Մերձաւոր Արեւելքում մեր հզօր քաղաքականութեանը: Ոչ մի վիճաբանութիւն չկայ… տարբեր կարծիքներ են հնչում, եւ ես վճռական եւ վերջնական որոշում եմ կայացնում՝ դա շատ հեշտ գործընթաց է: Վստահ եմ՝ Իրանը շուտով կը ցանկանայ խօսել»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Նշենք, որ նախօրէին «Teh New York Times»-ը գրել էր, որ Թրամփի վարչակազմը մտադիր է Մերձաւոր Արեւելք 120 հազար զինծառայող ուղարկել՝ Իրանի յարձակման դէպքում, իսկ «The Washington Post»-ն էլ յօդւածներ էր տպագրել այն մասին, որ ԱՄՆ վարչակազմն անում է ամէն ինչ Իրանի հետ պատերազմ սկսելու համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։