Հա

Քաղաքական

16/05/2019 - 12:00

Ամերիկացի սենատորները վարչակազմից Իրանի հարցով բացատրութիւն են պահանջում

Ամերիկացի սենատորները նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջում են բացատրել, թէ ինչու են տարհանել Իրաքում ԱՄՆ դիւանագիտական առաքելութիւնը: Նրանք օրէնսդիրներին տեղեկացրել են Իրանի ենթադրեալ սպառնալիքների մասին:

«alikonline.ir» - Ամերիկացի սենատորները նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջում են բացատրել, թէ ինչու են տարհանել Իրաքում ԱՄՆ դիւանագիտական առաքելութիւնը: Նրանք օրէնսդիրներին տեղեկացրել են Իրանի ենթադրեալ սպառնալիքների մասին: Այս մասին ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «NBCNews»-ը:

Դեմոկրատ սենատոր, Սենատի արտաքին գործերի յանձնաժողովի անդամ Բոբ Մենենդէսը վարչակազմին կոչ է արել «յանձնաժողովին Իրաքի դեսպանատնից անձնակազմի հետ կանչման մասին անյապաղ տեղեկութիւն տրամադրել, ինչպէս նաեւ տեղեկութիւն այն մասին, թէ ինչ կարող է Իրանը ձեռնարկել»:

Նրա խօսքով՝ առաքելութեան տարհանման 2 պատճառ կայ. կամ առաքելութիւնում աշխատող ամերիկացիները վտանգի մէջ են կամ Իրանում ռազմական գործողութիւններ են նախապատրաստւում:

Սենատորն ընդգծել է, որ յանձնաժողովը պարտաւոր է օգնել ռազմական ուժի կիրառում թոյլատրող օրէնքների մշակման հարցում: Նա յաւելել է, որ Թրամփի վարչակազմը հյանձնաժողովին որեւէ տեղեկութիւն չի տրամադրել:

Մենենդէսի յայտարարութեան հետ համաձայնել են նաեւ նրա հանրապետական գործընկերները:

Աւելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրահանգել էր արտակարգ իրավիճակների արձագանքման հետ կապ չունեցող ամերիկացի ծառայողներին հեռացնել Բաղդադի դեսպանատնից եւ Էրբիլի հիւպատոսութիւնից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։