Հա

Քաղաքական

18/05/2019 - 09:10

«Մենք պաշտպանում ենք Իրանի օրինական իրաւունքը». Չինաստանի ԱԳ նախարարը՝ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ

Չինաստանը կտրականապէս դէմ է ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին, հասկանում է իրանական կողմի պայմաններն ու մտահոգութիւնները եւ պաշտպանում է Իրանի օրինական շահերը: Այս մասին, երէկ՝ մայիսի 17-ին Պեկինում ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Ին:

«alikonline.ir» - Չինաստանը կտրականապէս դէմ է ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին, հասկանում է իրանական կողմի պայմաններն ու մտահոգութիւնները եւ պաշտպանում է Իրանի օրինական շահերը: Այս մասին, երէկ՝ մայիսի 17-ին Պեկինում ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Ին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն: 

Անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրին, Չինաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այն պաշտպանում է ՄԱԿ-ի հեղինակութիւնն ու միջազգային սկզբունքները եւ նորմերը:

«Միջուկային գործարքի հետ կապւած վէճերն ու տարակարծութիւնները, միակողմանիութեան ու բազմակողմանիութեան յստակ նշան են, եւ ներկայացնում են պատմական փոխակերպում»,- ասել է Վանգ Ին՝ բարձր գնահատելով Իրանի՝ Միջուկային գործարքով ստանձնած պարտաւորութիւնների ամբողջական իրագործումը: Նա նշել է, որ նման գործելաոճով Թեհրանը փաստել է, որ ցանկութիւն չունի դուրս գալու գործարքից:

Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ պաշտօնական Պեկինը պատրաստ է համագործակցելու Իրանի հետ, միակողմանիութեան եւ միջամտողականութեան դէմ պայքարում, ստեղծւած պայմանները յաղթահարելու եւ Միջուկային համապարփակ համաձայնագիրը պահպանելու համար: 

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւնների հետ կապւած հարցեր, անդրադարձ են կատարել միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրներին, այդ թւում՝ Սիրիայի, Աֆղանստանի եւ Արեւմտեան Ասիայի իրավիճակին: 

Նշենք, որ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը Պեկին էր մեկնել Տոկիոյից: Նա եղել է նաեւ Նիւ Դելիում: Այցերի ընթացքում Զարիֆը ներկայացրել է Իրանի՝ Միջուկային գործարքով նախատեսւած որոշ գործողութիւնների ժամանակաւոր սառեցման որոշումից յետոյ, Թեհրանի դիրքորոշումները:

Յարակից լուրեր

  • Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում
    Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում

    Յունիսի 17-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ղեկավարութեան հետ տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցութեան կողմից մասնակցել են ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը եւ ՀՅԴ մասնագիտական ոլորտային յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը:

  • «NeighborsFirst». Զարիֆ
    «NeighborsFirst». Զարիֆ

    Իրանի ակտիւ դիւանագիտութեան ընթացքը շարունակւում է: Այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

  • Էդիկ Մեջլումեանի այցն ազգային առաջնորդարան
    Էդիկ Մեջլումեանի այցն ազգային առաջնորդարան

    Շաբաթ, 2019 թւականի յունիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու բարերար, գաղութի ազգայիններից եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանի «Իշխան»-ի շքանշանակիր՝ պրն. Էդիկ Մեջլումեանին:

  • Նախագահը հանդիպել է Քաթարի էմիրի հետ
    Նախագահը հանդիպել է Քաթարի էմիրի հետ

    Դուշանէբում ընթացող Ասիայում փոխգործակցութեան եւ վստահութեան միջոցների հարցերով 5-րդ խորհրդաժողովի շրջանակում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հանդիպել է Քաթարի էմիր, Շէյխ Թամիմ բին Համդ ալ Սանիի հետ:

  • Թեհրանում կը կայանայ Իրան-Հայաստան համատեղ յանձնաժողովի 16-րդ նիստը
    Թեհրանում կը կայանայ Իրան-Հայաստան համատեղ յանձնաժողովի 16-րդ նիստը

    Իրան-Հայաստան համատեղ յանձնաժողովի 16-րդ նիստը կը կայանայ յուլիսի 4-ից 5-ը Թեհրանում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։