Հա

Քաղաքական

21/05/2019 - 13:50

«Հնարաւոր է` Փաշինեանը նախապէս մեղքը գցում է ղարաբաղցիների վրայ». «Minval.az»-ի յօդւածը

Ադրբեջանական «Minval.az» պարբերականը յօդւած է հրապարակել` անդրադառնալով երէկ Հայաստանում տեղի ունեցած իրադարձութիւններին եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի` դատական համակարգի փոփոխութեան մասին ելոյթին:

«alikonline.ir» - Ադրբեջանական «Minval.az» պարբերականը յօդւած է հրապարակել` անդրադառնալով երէկ Հայաստանում տեղի ունեցած իրադարձութիւններին եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի` դատական համակարգի փոփոխութեան մասին ելոյթին: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Ծաւալուն յօդւածի մի հատւածը վերաբերում է «Արցախում պատերազմի նպատակով դավադրութեան մասին» Փաշինեանի խօսքերին:

«Կեանքի իրաւունք ունի վարկածը, որ «ղարաբաղցիներն» իսկապէս կարող են շփման գծում «թէժ սցենար» սադրել, իսկ քանի որ ուժերի դասաւորութիւնը Հայաստանի օգտին չէ, դա կարող է Երեւանի համար աւարտւել հերթական կորուստներով: Իսկ Փաշինեանի իշխանութիւնն անխուսափելիօրէն կը քանդւի: Սակայն նաեւ չի բացառւում այլ տարբերակ. Նիկոլ Փաշինեանը, կարծես, գիտակցում է, որ իր` բանակցութիւնները երկարաձգելու մարտավարութիւնը` բազմապատկւած ադրբեջանական զաւթւած հողերի ներքաշմամբ քաղաքացիական պատերազմի վտանգով, արդէն մեծացնում է ադրբեջանական ռազմական գործողութեան ռիսկը, եւ նա նախապէս դրա մեղքը գցում է ղարաբաղցիների վրայ:

Այսպէս, թէ այնպէս, այսօր ակնյայտ է, որ շփման գծում սադրանքների վտանգը մեծ է: Իսկ ՀՀ քաղաքական դաշտում պարզապէս չկան ողջամիտ եւ ազդեցիկ քաղաքական գործիչներ, որոնց հետ կարելի է ոչ միայն հանդիպել եւ ձեռք սեղմել, այլեւ առաջ տանել  բանակցութիւնները: Դա նշանակում է, որ Ադրբեջանը պէտք է պատրաստ լինի դէպքերի ցանկացած շրջադարձի, այդ թւում` կայծակնային գործողութեան` Լեռնային Ղարաբաղը ազատագրելու համար` ե´ւ լեռնային, ե´ւ դաշտային»,- գրւած է յօդւածում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։