Հա

Քաղաքական

22/05/2019 - 12:30

ԱՄՆ-ն Թուրքիային երկու շաբաթ ժամանակ է տւել

ԱՄՆ-ն Թուրքիային ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի գնումից հրաժարւելու եւ ամերկեան արտադրութեան Պատրիոտ համակարգերի գնման վերաբերեալ որոշում կայացնելու համար երկու շաբաթ ժամանակ է տւել:

«alikonline.ir» - ԱՄՆ-ն Թուրքիային ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի գնումից հրաժարւելու եւ ամերկեան արտադրութեան Պատրիոտ համակարգերի գնման վերաբերեալ որոշում կայացնելու համար երկու շաբաթ ժամանակ է տւել: Ըստ «Yerkir.am»-ի՝ հաղորդում է «Ensonhaber.com» կայքը` «CNBC»-ի յղումով:

«Թուրքիան առաջիկայ շաբաթւայ վերջում պէտք է Ռուսաստանի հետ միլիարդաւոր դոլար արժողութեամբ համաձայնագիրը չեղեալ յայտարարի եւ դրա փոխարէն պէտք է գնի ԱՄՆ-ում Ռայթէոն գործարանի կողմից արտադրւած Պատրիոտ ՀՕՊ համակարգերը, այլապէս ամերիկեան «Lockheed Martin» ռազմա-արդիւնաբերական կորպորացիայի «F-35»-ների ծրագրից դուրս կը մղւի, կառերեսւի խոստացւած 100 հատ «F-35»-ի կորստի, պատժամիջոցների կիրառման եւ ՆԱՏՕ-ի հաւանական հակազդեցութեանը».- նշւած է «CNBC»-ի յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։