Հա

Քաղաքական

23/05/2019 - 12:10

«Դոնալդ Թրամփն Իրանի հարցում չունի յստակ ռազմավարութիւն». ԱՄՆ նախկին նախարար

Դոնալդ Թրամփն Իրանի հարցում չունի յստակ ռազմավարութիւն: Այս մասին «MSNBC»-ի հեռուստալիքի հետ զրոյցում յայտնել է ԱՄՆ նախկին Պաշտպանութեան նախարար Լէոն Պանթէան:

«alikonline.ir» - Դոնալդ Թրամփն Իրանի հարցում չունի յստակ ռազմավարութիւն: Այս մասին «MSNBC»-ի հեռուստալիքի հետ զրոյցում յայտնել է ԱՄՆ նախկին Պաշտպանութեան նախարար Լէոն Պանթէան:

Նա կտրուկ քննադատութեամբ է հանդէս եկել Իրանի հարցով Դոնալդ Թրամփի վարած քաղաքականութեան նկատմամբ նշելով որ. «Թրամփը չեղարկեց Իրանի հետ Միջուկային գործարքը, այդպէս էլ չունենալով այլընտրանքային ծրագրեր»:

«Ես շատ եմ փորձում հասկանալ Իրանի հարցով նրա վարած քաղաքականութիւնը, բայց այդպէս էլ չեմ հասկանում»,- ասել է նա յստակեցնելով, որ Միացեալ Նահանգները չունի որեւէ կոնկրետ ծրագիր Իրանի հարցով:

Նախկին նախարարը համարում է, որ ԱՄՆ-ն ունի մի նախագահ, ով մշտապէս թւիթներ տարածելով է զբաղւած եւ գաղափար անգամ չունի, թէ, ինչպէս է պէտք վարւել ռազմավարական առումով զգայուն տարածաշրջանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։