Հա

Քաղաքական

25/05/2019 - 13:20

«Անաւարտ պատերազմ». Թուլսի Գաբարդը մեկնաբանել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հնարաւոր պատերազմը

«Պատերազմ առանց աւարտի»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում, այսպէս է մեկնաբանել ամերիկացի կոնգրեսական, 2020 թւականի ԱՄՆ նախագահական ընտրութիւնների թեկնածու Թուլսի Գաբարդը՝ ԱՄՆ-ի Իրանի հետ հնարաւոր պատերազմի մէջ ներքաշւելու հետեւանքները:

 «alikonline.ir» - «Պատերազմ առանց աւարտի»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում, այսպէս է մեկնաբանել ամերիկացի կոնգրեսական, 2020 թւականի ԱՄՆ նախագահական ընտրութիւնների թեկնածու Թուլսի Գաբարդը՝ ԱՄՆ-ի Իրանի հետ հնարաւոր պատերազմի մէջ ներքաշւելու հետեւանքները:

Ըստ ամերիկացի կոնգրեսականի՝ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հնարաւոր պատերազմը յաղթողներ չի ունենայ, իսկ աւարտն այդպէս էլ յայտնի չի լինի:

«Ինչ կարժենայ Իրանի դէմ պատերազմը՞: Անհամար կեանքերի կորուստ, միլարդաւոր դոլարների վատնում, ազգային անվտանգութեան թուլացում, ԴԱԷՇ-ի եւ «Ալ Ղաիդա»-ի հզօրացում, փախստականների ճգնաժամ, ԱՄՆ-ի եւ միջուկային զէնքով Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ հաւանական հակամարտութիւնների ծագում»,- գրել է կոնգրեսականը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։