Հա

Քաղաքական

26/05/2019 - 08:30

Սիրիական բանակը ոչնչացրել է ահաբեկիչների հրթիռներ կիրառող սարքաւորումները

Սիրիական բանակը կրակ է բացել ահաբեկիչների ուղղութեամբ` ոչնչացնելով Խամայում գտնւող հրթիռներ կիրառող սարքաւորումները:

«alikonline.ir» - Սիրիական բանակը կրակ է բացել ահաբեկիչների ուղղութեամբ` ոչնչացնելով Խամայում գտնւող հրթիռներ կիրառող սարքաւորումները: Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ներկայումս մարտերը դիրքային բնոյթ ունեն, ահաբեկիչները ամէն օր գնդակոծում են Սկալբիա քաղաքը: խաղաղ բնակչութեան շրջանում կան զոհեր: Ահաբեկիչները իրենց ուժերը կենտրոնացրել են Քաֆր-Նաբուդա բնակավայրի մօտ: Կառավարական ուժերը ամրացրել են իրենց դիրքերը եւ պատրաստւում են դիմակայել նոր յարձակումների: Վերջին օրերի ընթացքում ահաբեկիչները երեքից աւելի մասշտաբային փորձեր են իրականացրել կառավարական ուժերի դէմ յարձակման ուղղութեամբ` հիմնականում Համայի շրջանում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։