Հա

Քաղաքական

02/06/2019 - 08:55

Սիրիական ՀՕՊ-ը չէզոքացրել է Իսրայէլի հրթիռային յարձակումը

Սիրիական հակաօդային պաշտպանութեան ծառայութիւնը (ՀՕՊ) չէզոքացրել է Դամասկոսի ուղղութեամբ Իսրայէլի հրթիռային յարձակումը:

«alikonline.ir» - Սիրիական հակաօդային պաշտպանութեան ծառայութիւնը (ՀՕՊ) չէզոքացրել է Դամասկոսի ուղղութեամբ Իսրայէլի հրթիռային յարձակումը: Այս մասին ըստ՝ ԻՌՆԱ-ի յայտնել է Սիրիայի պետական «SANA» լրատւական գործակալութիւնը:

Գործակալութիւնը նշել է, որ այսօր՝ վաղ առաւօտեան, տեղական ժամանակով 03:22-ին, իսրայէլական ուժերը Գոլանի գրաւեալ բարձրունքներից մայրաքաղաք Դամասկոսը հրթիռակոծելու փորձ են կատարել: Հրթիռները, սակայն, չէզոքացւել են սիրիական ՀՕՊ-ի միջոցով:

Ագրեսիան կրկնւել է նաեւ ժամը 04:10-ին: Այս անգամ, հրթիռային հարւածի արդիւնքում զոհւել է 3 սիրիացի զինծառայող, վիրաւորւել՝ 7-ը:

Սիոնիստական ռեժիմի ագրեսիան իրականացւել է այն բանից յետոյ, երբ որոշ աղբիւրներ հաղորդել են նախօրէին Սիրիայի տարածքից Գոլանի գրաւեալ բարձորւքների ուղղութեամբ իրականացւած հրթիռային յարձակման մասին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։