Հա

Քաղաքական

02/06/2019 - 14:30

Մտաւոր կապիտալ

Սակայն դա առաջին հայեացքից է այդպէս երեւում։ Իրականում, էներգետիկ պաշարների առկայութիւնը ենթադրում է դրանց արդիւնահանման, վերամշակման ու շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցւածքների ներդրում։ Արդիւնքում` բնական ռեսուրսներ յայտնաբերած երկրները, չունենալով անհրաժեշտ մտաւոր կապիտալ, ներգրաւում են արտերկրի մտաւոր կապիտալը՝ էներգետիկ ռեսուրսների շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցւածքների ձեւաւորման նպատակով։ Արտերկրեայ մտաւոր կապիտալը, որպէս կանոն, գործում է մի քանի անգամ բարձր վարձատրութեամբ, քան դա կարող էր լինել ազգային մտաւոր կապիտալի դէպքում։

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

 

Սակայն դա առաջին հայեացքից է այդպէս երեւում։ Իրականում, էներգետիկ պաշարների առկայութիւնը ենթադրում է դրանց արդիւնահանման, վերամշակման ու շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցւածքների ներդրում։ Արդիւնքում` բնական ռեսուրսներ յայտնաբերած երկրները, չունենալով անհրաժեշտ մտաւոր կապիտալ, ներգրաւում են արտերկրի մտաւոր կապիտալը՝ էներգետիկ ռեսուրսների շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցւածքների ձեւաւորման նպատակով։ Արտերկրեայ մտաւոր կապիտալը, որպէս կանոն, գործում է մի քանի անգամ բարձր վարձատրութեամբ, քան դա կարող էր լինել ազգային մտաւոր կապիտալի դէպքում։

Աւելին` էներգետիկ պաշարներով հարուստ պետութիւնները կարող են կանգնել մտաւոր կապիտալի կուտակման կամ վերարտադրութեան հարցում շատ աւելի լուրջ խնդիրների առջեւ, երբ յայտնաբերւած պաշարները սկսեն սպառւել։ Խնդիրն այն է, որ նման պետութիւններում, ձեւաւորւած մտաւոր նեղ մասնագիտացւած կապիտալում ազգային մասնաբաժինը բաւական քիչ է լինում։ Գերակշռող է օտարերկրեայ մասնաւոր կապիտալը, որը շահութաբերութեան նւազման պարագայում, որպէս կանոն, հրաժարւում է իր մասնակցութիւնից։ Արդիւնքում` մեծ է վտանգը, որ պետութիւնը կարող է վերածւել «բանանային հանրապետութեան»:

Երկու կարծիք լինել չի կարող, որ ինտելեկտուալ կապիտալն ամենաարժէքաւորն է։ Մտաւոր կապիտալը ներկայանում է որպէս իւրաքանչիւր պետութեան ոչ նիւթական կրիտիկական ենթակառուցւածք։ Անգնահատելի է մտաւոր կապիտալի դերը յատկապէս համաշխարհային գլոբալացման միտումների ու միգրացիոն գործընթացների համատեքստում։ Հարցն առաւել ակտուալ է փոքր ազգ-պետութիւնների համար, որոնք անհամեմատ աւելի են տուժում գլոբալացման գործընթացներից։

Կարող ենք ասել, որ գրեթէ անհնար է երկրի մտաւոր կապիտալը մեկուսացնել գլոբալիզացման համաշխարհային գործընթացների բացասական հետեւանքներից։ Սակայն ռազմավարական յստակ եւ ճշգրիտ մեխանիզմների ու որոշումների դէպքում հնարաւոր է պահպանել պետութեան ինտելեկտուալ կապիտալը կամ դրա ռացիոնալ միջուկը, ինչն այլ կերպ կարելի է ներկայացնել որպէս մարդկային կապիտալի կուտակման ու վերարտադրութեան նւազագոյն շեմ։

Մտաւոր կապիտալի կուտակման-վերարտադրման շղթայի պահպանման խնդիրը խոցելի է նաեւ աշխարհի զարգացած երկրների համար։ Նման պետութիւնների տնտեսութիւնները շատ աւելի խորութեամբ են միահիւսւած համաշխարհային ազատ շուկայական համակարգին, ուստի գլոբալացման համաշխարհային զարգացումներն ընթանում են շատ աւելի սահուն, արագ՝ ընդգրկելով հանրային գործունէութեան գրեթէ բոլոր ոլորտները։ Միւս կողմից, սակայն, զարգացած աշխարհի երկրներում մտաւոր կապիտալի խոցելիութիւնը «փոխհատուցւում» է ֆինանսական մոտիւացիայով եւ զարգացած տնտեսութեան միջնաժամկէտ, երկարաժամկէտ հեռանկարների ընձեռմամբ։ Այս երկու գործօնները ձեւաւորում են առողջ մրցակցային պայմաններ, որոնք թոյլ են տալիս մեծ մասամբ պահպանել մարդկային-մտաւոր կապիտալի կուտակման-վերարտադրութեան շղթայի բնականոն ու արդիւնաւէտ գործունէութիւնը։

Զարգացած աշխարհի առաջատարները գրաւիչ տնտեսական միջավայր են ապահովում դրսից արտերկրեայ մտաւոր կապիտալի «ներմուծման» ուղղութեամբ։ Այդ երեւոյթը մասնագիտական գրականութիւնում յայտնի է որպէս «ուղեղների ներհոսք» (Brain gain)։ Արտերկրից «ուղեղների ներհոսքի» ներգրաւման գործում զգալի յաջողութիւններ ունեն Միացեալ Նահանգները, Կանադան, եւրոպական մի շարք երկրներ: 

Մրցակցային նման պայմաններում յաւելեալ բարդութիւնների առաջ են կանգնում փոքր ազգ-պետութիւնները, որոնց ֆինանսական սահմանափակ կարողութիւնները չեն դիմանում այդ մրցակցութեանը։ Դրան նպաստում է նաեւ նշեալ պետութիւնների տնտեսութեան փոքր ծաւալները, ինչը նեղացնում է մտաւոր կապիտալի զարգացման տեսլականն ու պրակտիկ հնարաւորութիւնները: Այդ ամէնի արդիւնքում նման երկրները բախւում են «ուղեղների արտահոսք» (Brain drain) երեւոյթի հետ, երբ երկրի ազգային ինտելեկտուալ կապիտալը «տեղափոխւում» է արտերկիր։

Միջազգային փորձը ցոյց է տալիս, որ տնտեսութեան ու բարեկեցութեան բարձր ցուցանիշներ, որպէս կանոն, արձանագրել են այն պետութիւնները, որոնք առանձնակի մեծ նշանակութիւն են տալիս հասարակութեան գիտակրթական, հետազօտական պոտենցիալի զարգացման հարցերին՝ միջնաժամկէտ ու երկարաժամկէտ ծրագրային-ռազմավարական տեսլականներով։ Դա են հաստատում միջազգային տարբեր զեկոյցները։

«Industrial Research Institute» եւ «R&D Magazine» ամսագրի 2019 թ. «Գիտութեան եւ հետազօտութիւնների համաշխարհային կանխատեսումները» (Global R&D Funding Forecast 2019) զեկոյցում ներառւել են ոլորտում առաջատար 40 երկրները։ Ի դէպ, գիտութեան եւ հետազօտութիւնների ուղղութեամբ համաշխարհային ֆինանսական ծախսերը աճման միտում ունեն։ Եթէ 2017 թ. ոլորտի համաշխարհային ծախսերը կազմել են 2.1 տրլն. ԱՄՆ դոլար, ապա 2018 թ. այդ ցուցանիշն արդէն 2.25 տրլն. ԱՄՆ դոլար էր։ 2019 թ. կանխատեսումներում այն կը կազմի 2.33 տրլն. ԱՄՆ դոլար։ Ընդ որում` 2017 թ. նշեալ 40 առաջատար երկրների յատկացումները կազմել են համաշխարհային ընդհանուր ծախսերի ճնշող մասը՝ 2.1 տրլն.-ում 2.03 տրլն.-ը։ Նոյն վիճակագրութիւնը պահպանւում է նաեւ 2019 թ. կանխատեսումներում. համաշխարհային 2.33 տրլն. դոլար ծախսերում զեկոյցում առանձնացւած 40 երկրների մասնակցութիւնը 2.25 տրլն. դոլար է։

Այդ 40 երկրների ցուցակը գլխաւորում է ԱՄՆ-ն։ 2019 թ. կանխատեսումներով` ԱՄՆ-ն գիտութեան ու հետազօտութիւններին յատկացնելու է, ընդհանուր առմամբ, 581 մլրդ. ԱՄՆ դոլար` երկրի ՀՆԱ-ի 2.84%-ը։ Միացեալ Նահանգներին այդ ցուցանիշով յաջորդում է Չինաստանը՝ 519.2 մլրդ. ԱՄՆ դոլար։ Դա երկրի ՀՆԱ-ի 1.98%-ն է։ Յաջորդաբար` բարձր են Ճապոնիայի (193.1 մլրդ.), Գերմանիայի (123.2 մլրդ.) ցուցանիշները։ Լաւագոյն հնգեակը եզրափակում է Հնդկաստանը՝ 94 մլրդ. ԱՄՆ դոլար արդիւնքով։

Ընդ որում` ԱՄՆ գիտութեանն ու հետազօտութիւններին ուղղւած տարեկան յատկացումները 2019 թ. կազմելու են համաշխարհային յատկացումների 24.98%-ը, ՉԺՀ-ն՝ համապատասխանաբար, 22.32%։ Առաջատար 6 երկրների (ԱՄՆ, ՉԺՀ, Ճապոնիա, Գերմանիա, Հարաւային Կորէա, Հնդկաստան) մասնաբաժինը, միասին վերցրած, կազմում է յատկացումների զգալի հատւածը՝ 68.96%-ը։

Կա տարածւած տեսակէտ, թէ գիտակրթական բնագաւառում, որպէս կանոն, յաջողում են գլխաւորապէս զարգացած, խոշոր տնտեսութիւններ ունեցող պետութիւններն ու հասարակութիւնները։ Տարբեր փոքր ազգ-պետութիւնների փորձը, սակայն, հակառակն է ապացուցում։ Այդ առումով ուսանելի է մասնաւորապէս իսրայէլական փորձը։ Իսրայէլում կրթութեանը յատկացւող ֆինանսական ծաւալները կազմում են երկրի ՀՆԱ-ի շուրջ 10%-ը։ 2012 թ. Իսրայէլի պետբիւջէից բարձրագոյն կրթութեանը տրամադրւած միջոցները կազմել են 2 մլրդ. դոլար։ ԻՒՆԵՍԿՕ-ի` 2012 թ. զեկոյցի տւեալներով` գիտութեան եւ հետազօտութիւնների ծախսերի ծաւալով Իսրայէլն աշխարհում առաջատարն է եղել՝ երկրի ՀՆԱ-ի 4.4%-ը։ Իսրայէլն աշխարհում բնակչութեան մէկ շնչին ընկնող հաշւարկով «Start-up»-երի քանակով զբաղեցնում է երկրորդ տեղը։ Արդիունքում` մերձաւորարեւելեան այդ երկիրը ստացել է «Startup-Nation» բրենդը։ 

«Գիտութեան եւ հետազօտութիւնների համաշխարհային կանխատեսումները» զեկոյցում առանձնացւած երկրների ցուցակում գիտութեանն ու հետազօտութիւններին ուղղւած ֆինանսական յատկացումների՝ ՀՆԱ-ում տոկոսային յարաբերակցութեան ամենաբարձր ցուցանիշով առաջատարն է Հարաւային Կորէան (6-րդ դիրք), որը, 2019 թ. կանխատեսումներով, ոլորտին յատկացրել է 93.4 մլրդ. ԱՄՆ դոլար՝ երկրի ՀՆԱ-ի 4.35%-ը։ Յաջորդաբար` բարձր է եղել Իսրայէլի (21-րդ դիրք) մասնաբաժինը՝ 13.63 մլրդ. ԱՄՆ դոլար՝ երկրի ՀՆԱ-ի 4.05%-ը։ Դրանց յաջորդում է Ճապոնիան՝ ՀՆԱ-ի 3.50% ցուցանիշով։ Համեմատութեան համար նշենք, որ առանձնացւած երկրների շարքում Իրանը զբաղեցնում է 23-րդ դիրքը՝ 13.41 մլրդ. ԱՄՆ դոլար ցուցանիշով, սակայն ՀՆԱ-ի մասնաբաժնով զգալիօրէն զիջում է Իսրայէլին՝ ընդամենը 0.76%։

Աղբիւրը՝ https://digital.rdmag.com/researchanddevelopment/2019_global_r_d_funding_forecast?pg=5#pg5

ԻՒՆԵՍԿՕ-ի Վիճակագրութեան ինստիտուտը (Unesco Institute of statistics) տւեալներ է ներկայացնում աշխարհի տարբեր երկրների` գիտութեան ու հետազօտութիւնների ուղղութեամբ յատկացումների ցուցանիշների վերաբերեալ (աղբյուրը՝ http://uis.unesco.org/apps/visualisations/research-and-development-spending/)։ Անդրադառնանք նաեւ հարաւկովկասեան երկրների համեմատական վիճակագրութեանը։ Գիտութեան ու հետազօտութիւնների ուղղութեամբ հարաւկովկասեան երկրների յատկացումները չեն գերազանցում ՀՆԱ-ի 0.2%-ը։ Այսպէս, ըստ աղբիւրի, Հայաստանը գիտութեան ու հետազօտութիւնների ոլորտին տարեկան յատկացնում է 59 մլն. ԱՄՆ դոլար։ Ադրբեջանի համապատասխան ցուցանիշը կազմում է 350 մլն., Վրաստանինը՝ 64 մլն. ԱՄՆ դոլար։

ՄԱԿ-ի` 1997-2017 թթ. վիճակագրական տւեալներով` գիտութեան եւ հետազօտութիւնների ծախսերը կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի միջինը 0.24%-ը։ Ընդ որում` նշյալ ժամանակահատւածում ցածրագոյն ցուցանիշը գրանցւել է 1997 թ.՝ 0.19%, բարձրագոյնը՝ 2003 թւականին՝ 0.32% (մանրամասն՝ աղիւսակում)։

Աղբիւրը՝ https://www.theglobaleconomy.com/Armenia/Research_and_development/

Հասկանալի է, որ գիտակրթական, հետազօտական ոլորտին տրամադրւող ֆինանսական սուղ յատկացումները արտացոլում են ոլորտի զարգացման ընդհանուր պատկերը։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տւեալներով` Հայաստանում գիտական հետազօտութիւններ եւ մշակումներ կատարող կազմակերպութիւնների գիտաշխատողների թիւը նւազման միտում է արձանագրում։ Եթէ 2011 թ. ոլորտում ներգրաււած էր շուրջ 5718 գիտաշխատող, ապա 2013 թ.՝ 5230, 2015 թ.` 5044, 2016 թ.՝ 4881, իսկ արդէն 2017 թ.՝ 4822 գիտաշխատող։ Սա շատ օբիեկտիւ եւ միաժամանակ ցաւալի գործընթաց է։ Օբիեկտիւ` այն առումով, որ խիստ ցածր վարձատրութեան պայմաններում ոլորտում ներգրաււած գիտաշխատողների մի մասը նախընտրում է առհասարակ փոխել մասնագիտութիւնը կամ, լաւագոյն դէպքում, տեղափոխւել այլ՝ հիմնականում մասնաւոր ոլորտ, որտեղ պետութեան կամ ազգային մասնակցութեան չափաբաժինը ցածր է կամ ընդհանրապէս բացակայում է։

Հայաստանի գիտահետազօտական ոլորտում ստեղծւած բարդ իրավիճակից դուրս գալու համար թերեւս անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, որտեղ կը շեշտադրւեն յատկապէս ոչ գծային-նորարարական մօտեցումները։ Այլապէս առաջիկայ մի քանի տասնամեակների կտրւածքով այս իրավիճակի կայուն պահպանումը երկիրը կարող է դարձնել «բանանային հանրապետութիւն»:

 

«Yerkir.am»

Յարակից լուրեր

  • Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը
    Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը

    Վերջին շրջանում Ալիեւը դարձեալ փորձում է սրել սահմանային իրավիճակը արցախեան ուղղութեամբ։ Դա նախեւառաջ պայմանաւորւած է Հայաստանի ու Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներով։ Սահմանային լարւածութեան մեծացման դինամիկան ուղղակիօրէն փոխկապակցւած է նաեւ Արցախեան հակամարտութեան կարգաւորման շուրջ ընթացող բանակցութիւններին, բանակցային գործընթացից կողմերի ակնկալիքներին ու դրանց իրացման հնարաւորութիւններին: 

  • Հիբրիդային պատերազմներ
    Հիբրիդային պատերազմներ

    Վերջին տասնամեակներում վերաիմաստաւորւեցին ռազմական գործողութիւնների վարման նախկին մօտեցումները։ Դասական լայնածաւալ ռազմական գործողութիւնների նախաձեռնման ու վարման տակտիկան սկսեց կորցնել իր արդիւնաւէտութիւնը։ Պատճառները թերեւս մի քանիսն էին:

  • Ուժի դիւանագիտութիւն (Power diplomacy)
    Ուժի դիւանագիտութիւն (Power diplomacy)

    Մասնագիտական գրականութեան մէջ առանձնացւում են ուժային քաղաքականութեան, դիւանագիտութեան մի շարք տեխնոլոգիաներ կամ մեթոդներ, որոնց էլ կանդրադառնանք սոյն նիւթում։ Թէեւ միջազգային յարաբերութիւններում ուժի դիւանագիտութեան մեթոդները նոր չեն կիրառութիւն ստացել, այդուհանդերձ, վերջին տարիներին դրանց մասնագիտական սահմանումներ տալու անհրաժեշտութիւն է առաջացել։ Սա թերեւս պայմանաւորւած է նոր աշխարհակարգում առանձնացւած մեթոդների տեսութեան զարգացման եւ կիրառութեան շրջանակների ընդլայնման իրողութիւններով։    

  • Ազատ տնտեսական գօտիների շուրջ
    Ազատ տնտեսական գօտիների շուրջ

    Համաշխարհային տնտեսութիւնում աստիճանաբար ամրապնդւում է յատուկ կամ ազատ տնտեսական գօտիների (ԱՏԳ) դերակատարութիւնը։ ԱՏԳ-ները սկսեցին ձեւաւորւել դեռ նախորդ դարի 50-60-ականներին։ 1990-ականներին, տարբեր հաշւարկներով, աշխարհում գործում էր աւելի քան 1000 ԱՏԳ։

  • Որքան կը դիմակայի Իրանը
    Որքան կը դիմակայի Իրանը

    Վերջին ամիսներին իրանա-ամերիկեան յարաբերութիւններում պահպանւող լարւածութիւնն անցել է նոր՝ ռիսկային փուլ։ Վաշինգտոնը ընդլայնում է Թեհրանի նկատմամբ գործադրւած տնտեսական, քաղաքական ճնշումները։ Նշենք, որ ընդգծւում են տեղեկատւական-հոգեբանական նշանակութեան գործողութիւնները։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։