Հա

Քաղաքական

03/06/2019 - 11:20

Քաթարը դէմ է Մեքքայի գագաթնաժողովի հակաիրանական յայտարարութիւններին

Պաշտօնական Դոհան դէմ է հակաիրանական յայտարարութիւններին, որոնք ընդունել են նախօրէին Սաուդական Արաբիայի Մեքքա քաղաքում անցկացւած արաբական պետութիւնների առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցները:

«alikonline.ir» - Պաշտօնական Դոհան դէմ է հակաիրանական յայտարարութիւններին, որոնք ընդունել են նախօրէին Սաուդական Արաբիայի Մեքքա քաղաքում անցկացւած արաբական պետութիւնների առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցները: Այս մասին յայտարարել է Քաթարի ԱԳ նախարար Մուհամմեդ բին Աբդօլռահման ալ Սանին:

«Քաթարն առարկութիւններ ունի գագաթնաժողովների արդիւնքներով ընդունւած յայտարարութիւնների կապակցութեամբ, որովհետեւ դրանց որոշ կէտեր հակասում են Դոհայի արտաքին քաղաքականութեանը»,- «Al Araby» հեռուստաալիքի հետ զրոյցում ասել է Քաթարի ԱԳ նախարարը՝ յաւելելով, որ յայտարարութիւնները կազմելիս ոչ ոք չի խորհրդակցել Քաթարի հետ՝ կապւած դրանցում յիշատակւած ձեւակերպումների հետ:

Յիշեցնենք, որ մայիսի 31-ին Մեքքայում տեղի էին ունեցել Արաբական պետութիւնների լիգայի եւ Պարսից ծոցի արաբական պետութիւնների համագործակցութեան խորհրդի առաջնորդների արտահերթ հանդիպումները, որոնց արդիւնքներով դրանց մասնակիցները դատապարտել են տարածաշրջանում Իրանի իբր ագրեսիւ գործողութիւնները եւ միջամտութիւնը արաբական երկրների ներքին գործերին:

Աւելի ուշ, մի շարք արաբական երկրներ, այդ թւում՝ Սաուդական Արաբիան, ԱՄԷ-ն եւ Բահրէյնը, Քաթարին քննադատել են հակաիրանական դիրքորոշմանն անհամաձայնութեան պատճառով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։