Հա

Քաղաքական

03/06/2019 - 13:00

«Բաշար Ասադի լեգիտիմությունը երբեք ՌԴ-ի համար խաղարկման առարկա չի եղել». Օլեգ Մորոզով

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտէի անդամ Օլեգ Մորոզովը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրոյցում ասել է, որ օրինական ճանապարհով ընտրւած Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի լեգիտիմութիւնը երբեք ՌԴ-ի համար խաղարկման առարկայ չի եղել:

«alikonline.ir» - ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտէի անդամ Օլեգ Մորոզովը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրոյցում ասել է, որ օրինական ճանապարհով ընտրւած Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի լեգիտիմութիւնը երբեք ՌԴ-ի համար խաղարկման առարկայ չի եղել: Փոխանցում է «Yerkir.am»-ը:

Նրա խօսքով` Մոսկւան, սակայն, պատրաստ է քննարկել Սիրիայում ռազմական ներկայութեանն առնչւող հարցեր` բոլոր ներսիրիական հարցերի լուծման համատեքստում:

Յիշեցենք, որ աւելի վաղ տեղեկութիւն էր այտնւել այն մասին, որ ԱՄՆ-ը եւ Իսրայէլը մտադիր են Երուսաղէմում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանին սիրիական հակամարտութեան կարգաւորման հարցով առաջարկ անել: Տեղեկութեան համաձայն` Վաշինգտոնն ու Թել Աւիւը պատրաստ են ճանաչել Բաշշար Ասադի իշխանութիւնը եւ չեղարկել սիրիական իշխանութիւնների նկատմամբ սահմանւած պատժամիջոցները, եթէ ՌԴ-ն զսպի այդ երկրում Իրանի ազդեցութիւնը:

Նշենք, որ ՌԴ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով օգնական Ջան Բոլթոնը եւ Իսրայէլի Ազգային անվտանգութեան խորհրդի նախագահ Մեիր Բէն Շաբաթը յունիսի վերջին մտադիր են հանդիպել Երուսաղէմում եւ քննարկել տարածաշրջանային անվտանգութեան հարցեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։