Հա

Քաղաքական

08/06/2019 - 11:20

«Առանց Իրանի գլոբար տարածաշրջանային խնդիրները չեն կարող լուծւել». ՌԴ ԱԳՆ խօսնակ

Ռուսաստանը, Իրանը, Սիրիան եւ Իսրայէլը շարունակում են տեղեկատւութիւն փոխանակել Մերձաւոր Արեւելքում զարգացող իրավիճակի վերաբերեալ:

«alikonline.ir» - Ռուսաստանը, Իրանը, Սիրիան եւ Իսրայէլը շարունակում են տեղեկատւութիւն փոխանակել Մերձաւոր Արեւելքում զարգացող իրավիճակի վերաբերեալ: Այդ մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի կուլուարներում լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը՝ «eadaily.com»-ին յղումով:

Նրա խօսքով` տարածաշրջանում յատուկ դեր ունի Իրանը:

«Առանց Իրանի մասնակցութեան` գլոբալ տարածաշրջանային խնդիրները չեն կարող լուծւել, մենք այդ մասին խօսել ենք»,-ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը նաեւ մանրամասնել է, որ ՌԴ-ն փորձում է օգնել բարիդրացիական յարաբերութիւններ հաստատել Մերձաւոր Արեւելքի երկրների միջեւ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։