Հա

Քաղաքական

08/06/2019 - 12:30

«Թրամփը յետ է նահանջում Մերձաւոր Արեւելքում». «The National Interest»

Ի յայտ է եկել երեք հանգամանք, որոնք վկայում են Մերձաւոր Արեւելքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականութեան փոփոխութեան մասին:

«alikonline.ir» - Ի յայտ է եկել երեք հանգամանք, որոնք վկայում են Մերձաւոր Արեւելքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականութեան փոփոխութեան մասին: Գրում է «The National Interest»-ը:

«Ենթադրութիւնը, որ Թրամփի վարչակազմը կարող է ներքաշել ԱՄՆ-ին տարածաշրջանում նոր պատերազմի մէջ, ներկայումս անհեռանկարային է: Թրամփը որոշել է «արգելակել»: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մօտեցումը գրեթէ յանգեցրել էր նոր ռազմական բախման Պարսից ծոցում, սակայն այժմ Վաշինգտոնի մօտ կասկածներ են առաջացել:

Առաջին հանգամանքը կապւած է ԱՄՆ-ի նախագահի եւ ազգային անվտանգութեան հարցերով իր խորհրդական Ջան Բոլթոնի միջեւ տարաձայնութիւնների հետ: Հէնց նա է Եւրասիայում «պատերազմի գլխաւոր հրահրողը»: Իրավիճակին ծանօթ երեք աղբիւրների խօսքով՝ Բոլթոնը կարող է լաւագոյն դէպքում յայտնւել պահեստայինների շարքերում, իսկ վատագոյն դէպքում՝ դասւել աութսայդերների թւին:

Երկրորդ հանգամանքը կայանում է ամերիկեան պետքարտուղար Մայք Պոմպէոյի դիրքորոշման մէջ, որը հրապարակայնօրէն հրաժարւել էր իր խօսքերից, որ Վաշինգտոնը կը սկսի բանակցել միայն այն դէքպում, եթէ Թեհրանը կատարի նախապայմանները: Այժմ ամերիկեան կողմը պատրաստ է փոխազդել Իրանի հետ առանց նախապայմանների:

Երրորդ հանգամանքի հիմքում այն է, որ Թրամփը անսպասելիօրէն սատարել է Պոմպէոյին եւ ելոյթ ունեցել իր սեփական փեսայի ու աւագ խորհրդական Ջարէդ Քուշնէրի դէմ, որը պատասխանատու է իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեան կարգաւորման խաղաղ ծրագրի մշակման համար: Պետքարտուղարը յայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է հրաժարւել այդ ծրագրից, քանի որ թերութիւնները գերազանցում են առաւելութիւնները:

Գլխաւոր հարցը կայանում է նրանում, թէ արդեօ՞ք Թրամփի, ԱՄՆ-ի պետքարտուղարի եւ կողմնակիցների նոր հռետորութիւնը Իրանի նկատմամբ պարզապէս ժամանակաւոր երեւոյթ է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։