Հա

Քաղաքական

10/06/2019 - 09:00

Ադրբեջանը խախտել է Կասպից ծովի իրաւական կոնւենցիան

Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովի տարածքում, ՆԱՏՕ-ի չափանիշերով զօրավարժութիւններ են անցկացրել: Այս մասին նշւած է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան կայքում:

«alikonline.ir» - Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովի տարածքում, ՆԱՏՕ-ի չափանիշերով զօրավարժութիւններ են անցկացրել: Այս մասին նշւած է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան կայքում: Հաղորդում է «Parstoday.com»-ը:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչութիւնը տեղեկացրել է, որ «ՆԱՏՕ-ի գործնական կարողութիւնների ռազմավարութիւնը» ծրագրի շրջանակում իրականացիող այդ զօրավարժութիւններին հետեւելու նպատակով, Հիւսիսատլանտեան դաշինքի փորձագէտներ գտնւում են այդ տարածքում:

Նրանց նպատակը՝ զօրավարժութիւնների չափանիշների համապատասխանութեան քննարկումը եւ Ադրբեջանի ռազմածովային ուժերին պատկանող նաւերում ՆԱՏՕ-ի սարքաւորումների օգտագործումն է:

Այս բոլորն այն դէպքում, երբ Կասպից ծովի իրաւական կոնւենցիայի համաձայն, այս ջրատարածքում գործունէութիւն ծաւալելը միայն ափամերձ երկրներին է թոյլատրւում, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկաիւթիւնն այդ կոնւենցիայի խախտում է համարւում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։