Հա

Քաղաքական

10/06/2019 - 10:55

«Փորձում ենք վերջ տալ տարածաշրջանային լարւածութեանը». Քաթարի ԱԳՆ

Քաթարի ԱԳ նախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին յայտարարել է, որ տարածաշրջանային լարւածութեանը վերջ տալու նպատակով իր երկիրը փորձում է բանակցել Իրանի եւ ԱՄՆ-ի հետ:

«alikonline.ir» - Քաթարի ԱԳ նախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին յայտարարել է, որ տարածաշրջանային լարւածութեանը վերջ տալու նպատակով իր երկիրը փորձում է բանակցել Իրանի եւ ԱՄՆ-ի հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Քաթարը եւ մի շարք այլ երկրներ փորձում են խրախուսել Իրանին եւ Միացեալ Նահանգներին `վերջ դնել երկու երկրների միջեւ լարւածութեանը»,- Լոնդոնում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա՝ յաւելելով. «Ներկայ դրութեամբ, մենք աշխատում ենք Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցութիւնների կայացման ուղղութեամբ, քան որ լարւածութիւնը տարածաշրջանում որեւէ մէկի համար ձեռնտու չէ: Վախենում ենք, որ սխալ հաշւարկը կը յանգեցնի լարւածութեան սրմանը»: Ըստ նրա՝ Թեհրանը եւ Վաշիգտոնը պատերազմ չեն ցանկանում. «Եւ մենք յուսով ենք, որ լարւածութիւնը թօթափելու նպատակով, Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ տեղի կունենայ երկխօսութիւն»,- ասել է Քաթարի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը՝ նշելով, որ Դոհան յարգում է ԱՄՆ-ի քաղաքականութիւնն Իրանի նկատմամբ, սակայն ունի իրավիճակի սեփական՝ այլ գնահատական:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։