Հա

Քաղաքական

10/06/2019 - 13:20

Թուրք-իսլանդական լարւածութիւն. թուրք ֆուտբոլիստից հարցազրոյց վերցնելու ժամանակ բարձրախօսի փոխարէն զուգարանի խոզանակ են մեկնել

2020 թ. Եւրոպայի առաջնութեան որակաւորման փուլի շրջանակում յունիսի 11-ին կայանալիք Իսլանդիա-Թուրքիա հանդիպմանը մասնակցելու համար երկիր ժամանած` Թուրքիայի ազգային հաւաքականին 3 ժամ սպասեցրել են օդանաւակայանի անձնագրային բաժնում:

«alikonline.ir» - 2020 թ. Եւրոպայի առաջնութեան որակաւորման փուլի շրջանակում յունիսի 11-ին կայանալիք Իսլանդիա-Թուրքիա հանդիպմանը մասնակցելու համար երկիր ժամանած` Թուրքիայի ազգային հաւաքականին 3 ժամ սպասեցրել են օդանաւակայանի անձնագրային բաժնում: Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ հաղորդում է «Gazeteduvar.com.tr» կայքը:

Դրանից բացի` մէկ այլ տարօրինակ դէպք է եղել նաեւ. թուրք ֆուտբոլիստ Էմրէ Բելիզօղլուից հարցազրոյց վերցնելու ժամանակ մի շարք բարձրախօսների կողքին մի երիտասարդ պարզել է զուգարանի խոզանակ:

Դէպքին իր թւիթերեան էջում արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն: «Մեր ազգային հաւաքականի նկատմամբ վերաբերմունքն անընդունելի է դիւանագիտական վարքի տեսանկիւնից էլ, մարդկային տեսանկիւնից էլ: Թող մեր ազգը չկասկածի, որ մենք անհրաժեշտ միջացառումները կանենք»,- գրել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։