Հա

Քաղաքական

11/06/2019 - 09:05

Յունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ կանցկացւեն

Յուլիսի 7-ին Յունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ կանցկացւեն:

«alikonline.ir» - Յուլիսի 7-ին Յունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ կանցկացւեն: Հաղորդում է «BBC»-ն:

Յունաստանի նախագահն ընդունել է խորհրդարանը ցրելու մասին երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի առաջարկը:

Ցիպրասի որոշումը կապւած է մայիսի 26-ին Եւրոխորհրդարանում իր ղեկավարած «Սիրիզա» կուսակցութեան պարտութեան հետ:

Վարչապետը յայտարարել է, որ վաղաժամ ընտրութիւնների անցկացումը պայմանաւորւած է քարոզարշաւից խուսափելու հնարաւորութեամբ, ինչը կարող է սպառնալիքի տակ դնել երկրի տնտեսութիւնը:

Նշենք, որ վերջին սոցհարցումները ցոյց են տալիս, որ ընդդիմադիր, պահպանողական «Նոր ժողովրդավարութիւն» կուսակցութիւնը մեծ շանսեր ունի յաղթելու Յունաստանի՝ յուլիսի 7-ի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում:   

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։