Հա

Քաղաքական

11/06/2019 - 09:15

Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպելու են

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնութեան դեսպանը յայտարարել է, որ մինչեւ տարեվերջ Ռուսաստանում հանդիպելու են Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները:

«alikonline.ir» - Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնութեան դեսպանը յայտարարել է, որ մինչեւ տարեվերջ Ռուսաստանում հանդիպելու են Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Տեղեկացնում է ադրբեջանական «Trend» լրատւական գործակալութիւնը: 

Նախօրէին Բաքւում կայացած ճեպազրոյցի ժամանակ, Միխայիլ Բոչարնիկովն ասել է. «Այս ձեւաչափով գագաթնաժողովը, ինչպէս մենք ակնկալում ենք, տեղի կունենայ այս տարւայ վերջին: Այժմ Ռուսաստանի հերթն է, որպէսզի գագաթաժողովը ընդունի մեր տարածքում: Յստակ ժամկէտների եւ վայրերի մասին մենք կարող ենք խօսել միայն պաշտօնական յայտարարութիւնից յետոյ: Առայժմ դա տեղի չի ունեցել»: 

Ըստ նրա՝ Կասպից ծովում համատեղ արտադրութիւնը, տրանսպորտը եւ փոխգործակցութիւնն այն թեմաների շարքում են, որոնք կը ներառւեն Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Հասան Ռոհանիի առաջիկայ եռակողմ հանդիպման օրակարգում: 

Նշենք, որ աւելի վաղ, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովը եւս հաստատել էր, որ Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հաւանաբար տեղի կունենայ օգոստոս ամսին՝ Ռուսաստանում: 

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել էր, որ Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի եռակողմ ձեւաչափով համագործակցութիւնը, յատկապես երեք երկրների նախագահների հերթական հանդիպումները, գերազանց եւ արդիւնաւէտ նախաձեռնութիւն են տարածաշրջանային եւ միջազգային հարցերի քննարկման համար, եւ Թեհրանը, Մոսկւան ու Բաքուն աջակցում են այս գործընթացին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։