Հա

Քաղաքական

11/06/2019 - 09:20

«Եւրոպան պէտք է հակազդի Իրանի ժողովրդի դէմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչութեանը». Նախագահը՝ Մաասի հետ հանդիպման ժամանակ

Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը միայն բացասական հետեւանքներ է ունեցել երկրների համագործակցութեան եւ տարածաշրջանի անվտանգութեան համար: Այս մասին յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, Գերմանիայի ԱԳ նախարար Հայկօ Մաասի հետ հանդիպման ժամանակ:

«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը միայն բացասական հետեւանքներ է ունեցել երկրների համագործակցութեան եւ տարածաշրջանի անվտանգութեան համար: Այս մասին յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, Գերմանիայի ԱԳ նախարար Հայկօ Մաասի հետ հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով Իրանի եւ Գերմանիայի միջեւ ձեւաւորւած պատմական, սերտ յարաբերութիւններին, նախագահն ասել է, որ Թեհրանը վճռակամ է ԵՄ անդամ պետութիւնների, յատկապէս Գերմանիայի հետ քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւնները զարգացնելու համար: 

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դէմ գործադրւող ճնշումներին, դոկտ. Ռոհանին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ճնշումների եւ պատժամիջոցների արդիւնքում երբեք փակուղային վիճակում չի յայտնւել, եւ չի էլ յայտնւի:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն իր միակողմանի որոշմամբ խախտել է Միջուկային համապարփակ համաձայնագիրը, որը կնքւել է 7 երկրների միջեւ, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւը՝ ահաբեկչական գործողութիւններ նախաձեռնելով տարածաշրջանում. «Սակայն, ցաւօք, Եւրոպայի կողմից որեւէ պատասխանատու եւ ճիշտ արձագանք չենք տեսնում»,- ասել է նա:

Հանրապետութեան նախագահը յիշեցրել է, որ անցած տարւայ ընթացքում որեւէ լուրջ գործողութիւն չեն տեսել Եւրոպայի կողմից՝ չնայած բաւականին լաւ քաղաքական դիրքորոշմանը:

«Մենք ակնկալում ենք, որ Եւրոպան կը հակազդի Իրանի ժողովրդի դէմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչութեանը»,- յայտնել է նա:

Անդրադառնալով տարածաշրջանում, յատկապէս Աֆղանստանում, Իրաքում եւ Սիրիայում ահաբեկչութեան դէմ պայքարի եւ անվտանգութեան ու կայունութեան հաստատման գործում Իրանի գործադրած ջանքերին, նախագահ Ռոհանին ասել է. «Իրանը մշտապէս ազդեցիկ է եղել տարածաշրջանային կայունութեան եւ անվտանգութեան ամրապնդման գործում եւ դրականօրէն է նպաստել այդ գործընթացին: Տարածաշրջանի անվտանգութեանն այսօր Իրանի ջանքերի շնորհիւ է գոյացել»: Դոկտ. Ռոհանին յստակեցրել է, որ Իրանը պահանջում է միջազգային իրաւունքի շրջանակում ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւի, ինչպէս նաեւ՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի ամբողջական իրագործումը: Նա յոյս է յայտնել, որ որ ԵՄ անդամ պետութիւնները, յատկապես Գերմանիան կառուցողական դեր կը խաղան այդ հարցում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։