Հա

Քաղաքական

11/06/2019 - 12:20

Վրէժ՝ Սիրիայի համա՞ր. ինչպէս պատասխանել թուրք-ադրբեջանական զօրավարժութիւններին

Շաքարեանցը համոզւած է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողութիւններին Հայաստանը պէտք է պատասխանի Իրանի հետ համատեղ զօրավարժութիւններ անցկացնելով։

Անկարան Նախիջեւանի զօրավարժութիւններով պատասխանում է Սիրիայում Մոսկւայի եւ Իրանի ճնշմանը, երէկ մամուլի ասուլիսի ընթացքում յայտարարեց քաղաքագէտ Սերգէյ Շաքարեանցը։

«alikonline.ir» - Շաքարեանցը համոզւած է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողութիւններին Հայաստանը պէտք է պատասխանի Իրանի հետ համատեղ զօրավարժութիւններ անցկացնելով։

Անկարան Նախիջեւանի զօրավարժութիւններով պատասխանում է Սիրիայում Մոսկւայի եւ Իրանի ճնշմանը, երէկ մամուլի ասուլիսի ընթացքում յայտարարեց քաղաքագէտ Սերգէյ Շաքարեանցը։ Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

Մարտավարական նշանակութեան «Անխախտելի եղբայրութիւն 2019» թուրք-ադրբեջանական զօրավարժութիւններն ընթանում են յունիսի 7-11-ը Նախիջեւանում։ Միջազգային կազմակերպութիւնները զօրավարժութիւններ անցկացնելու մասին նախնական ծանուցում չեն ստացել։

Շաքարեանցը չբացառեց, որ զօրավարժութիւններից յետոյ թուրքական բանակի ստորաբաժանումներից մէկը կը մնայ Նախիջեւանի տարածքում։

«Անիմաստ է հերքել զօրավարժութիւնների կապի միւս իրադարձութիւնների հետ։ Ռուսաստանը եւ Իրանը Թուրքիայի վրայ ճնշում են գործադրում Սիրիայի հիւսիսում։ Գրեթէ ակնյայտ է, որ մի քանի ամիսների ընթացքում Անկարան պէտք է հեռանայ Սիրիայից»,- ասաց Շաքարեանցը։

Քաղաքագէտի խօսքով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող էր Մոսկւային եւ Թեհրանին առաջարկել օգնել իրեն լուծել «քրդական հարցը»` փոխարէնը խոստանալով յանձնել այն սիրիական տարածքների վրայ հսկողութիւնը, որոնք առայժմ գտնւում են Անկարայի տնօրինութեան տակ։

Շաքարեանցը կարծում է, որ հիմա Թուրքիան ամէն կերպ փորձում է ինչ-որ արգելքներ կամ անյարմարութիւններ ստեղծել այդ երկրների համար։ Հէնց այդ պատճառով զօրավարժութիւններ է անցկացում Նախիջեւանում։

Այս պայմաններում 2017 թ.-ին Մեղրիում անցկացւած սահմանապահների հայ-ռուսական զօրավարժութիւնները, որոնք սցենար են մշակել, որը ենթադրել է Նախիջեւանի տարածքից անօրինական ներթափանցում, բոլորովին այլ նշանակութիւն են ստանում։

Քաղաքագէտն առաջարկում է ի պատասխան թուրք-ադրբեջանական զօրավարժութիւնների Հայաստանի եւ Իրանի համատեղ զօրավարժութիւններ անցկացնել Նախիջեւանի երկու կողմերում, սակայն, Շաքարեանցի կարծիքով, հազիւ թէ կառավարութիւնը գնայ նման քայլի։

Աւելի վաղ տեղեկութիւններ են ստացւել, որ Ռուսաստանը եւ Թուրքիան չեն կարողացել պայմանաւորւել Իդլիբում ստեղծւած իրավիճակի հարցում, եւ սիրիական զօրքերը ՌԴ ռազմատիեզերական ուժերի աջակցութեամբ մայիսի վերջին շարունակել են նահանգը գրոհայիններից ազատագրելու գործողութիւնը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։