Հա

Քաղաքական

11/06/2019 - 13:30

Մովսէս Աբէլեանը նշանակւել է ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարի տեղակալ

ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը Մովսէս Աբէլեանին նշանակել է Գլխաւոր ասամբլեայի եւ կոնֆերանսների կառավարման հարցերով Գլխաւոր քարտուղարի տեղակալ: ՄԱԿ-ի պաշտօնական կայքը տեղեկացնում է, որ այդ պաշտօնում Մովսէս Աբէլեանը կը փոխարինի Քեթրին Փոլարդին, ով նշանակւել է կառավարման ռազմավարութեան, քաղաքականութեան հարցերով Գլխաւոր քարտուղարի տեղակալի պաշտօնում:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը Մովսէս Աբէլեանին նշանակել է Գլխաւոր ասամբլեայի եւ կոնֆերանսների կառավարման հարցերով Գլխաւոր քարտուղարի տեղակալ: ՄԱԿ-ի պաշտօնական կայքը տեղեկացնում է, որ այդ պաշտօնում Մովսէս Աբէլեանը կը փոխարինի Քեթրին Փոլարդին, ով նշանակւել է կառավարման ռազմավարութեան, քաղաքականութեան հարցերով Գլխաւոր քարտուղարի տեղակալի պաշտօնում: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Մովսէս Աբէլեանը 2016 թւականին նշանակւել է ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի եւ կոնֆերանսների կառավարման վարչութեան հարցերով գլխաւոր քարտուղարի փոխտեղակալ: Մինչ այս պաշտօնը ստանձնելը, նա զբաղեցրել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի հարցերով բաժանմունքի տնօրէնի պաշտօնը:

Մովսէս Աբէլեանն ունի խաղաղութեան, անվտանգութեան, հակամարտութիւնների կարգաւորման բնագաւառներում գործունէութեան 25-ամեայ փորձ, ղեկավարել է Գլխաւոր ասամբլեայի, Անվտանգութեան խորհրդի եւ ծրագրերի ու հիմնադրամների Գործադիր խորհուրդների շրջանակներում մի շարք գործընթացներ:

Մովսէս Աբէլեանը նաեւ ունի կառավարման ոլորտում մեծ փորձ, ներառեալ ծրագրերի եւ բիւջէի պլանաւորման: Նախկինում զբաղեցրել է Գլխաւոր ասամբլեայի Վարչական ու բիւջետային հարցերով կոմիտէի (5-րդ կոմիտէ) եւ Ծրագրերի ու համակարգման հարցերով կոմիտէի քարտուղարի պաշտօնները։

1998-2003 թթ. եղել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, իսկ մինչ այդ` մշտական ներկայացուցչի տեղակալը։ Մինչ դիւանագիտական ծառայութեանն անցնելը, Մովսէս Աբէլեանը դասախօսել է Երեւանի պետական համալսարանում։

Մովսէս Աբէլեանը կրթութիւն է ստացել Հայաստանում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում։ Ամուսնացած է, ունի երկու երեխայ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։