Հա

Քաղաքական

12/06/2019 - 09:00

Հոլանդիայի խորհրդարանը ընդունել է Հայոց Ցեղասպանութեան մասին Էրդողանի յայտարարութիւնը դատապարտող բանաձեւը

Հոլանդիայի խորհրդարանն ընդունել է Հայոց Ցեղասպանութեան մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յայտարարութիւնը դատապարտող բանաձեւը:

«alikonline.ir» - Հոլանդիայի խորհրդարանն ընդունել է Հայոց Ցեղասպանութեան մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յայտարարութիւնը դատապարտող բանաձեւը:

Բանաձեւը ներկայացրել է Քրիստոնէական միութեան խմբակցութեան անդամ, պատգամաւոր Ջոէլ Վորդեւինդը:

Հոլանդահայ կազմակերպութիւնների ֆեդերացիան (FAON) պնդել էր, որ խորհրդարանը միջոցներ ձեռնարկի այդ անընդունելի արտայայտութիւնների կապակցութեամբ։

Արտաքին գործերի նախարար Ստէֆ Բլոկը բացասական կարծիք չէր յայտնել, եւ դրա ընդունումը թողել էր խորհրդարանի հայեցողութեանը:

Նշենք, որ Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օրը, Էրդողանն իր ելոյթում ասել է. «Հայ հրոսակախմբերի եւ նրանց աջակիցների վերաբնակեցումը, որոնք կոտորում էին մուսուլման ժողովրդին, ամենաողջամիտ գործողութիւնն էր, որ կարելի էր նախաձեռնել այդ ժամանակ»։

2019 թւականի մայիսի 15-ին Հոլանդիայի խորհրդարանում տեղի ունեցած Թուրքիայի իրավիճակի մասին քննարկումների ժամանակ տարբեր խմբակցութիւնների պատգամաւորներ դիմեցին արտգործնախարար Ստէֆ Բլոկին՝ կոչ անելով դատապարտել Թուրքիայի անթոյլատրելի ժխտողական քաղաքականութիւնը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։