Հա

Քաղաքական

12/06/2019 - 09:20

Իրանի եւ Ռուսաստանի նախագահները կը հանդիպեն Բիշքեկում

Յունիսի 13-14-ին Բիշքեկում անցկացւող Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովի շրջանակում կը հանդիպեն Իրանի եւ Ռուսաստանի նախագահներ դոկտ. Հասան Ռոհանին եւ Վլադիմիր Պուտինը:

«alikonline.ir» - Յունիսի 13-14-ին Բիշքեկում անցկացւող Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովի շրջանակում կը հանդիպեն Իրանի եւ Ռուսաստանի նախագահներ դոկտ. Հասան Ռոհանին եւ Վլադիմիր Պուտինը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

ՌԴ նախագահի օգնական Իւրի Ուշակովը տեղեկացրել է է, որ յունիսի 14-ին նախատեսւած հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները կը քննարկեն միջազգային օրակարգային մի շարք հարցեր, ներառեալ Սիրիայում տիրող իրավիճակը եւ Միջուկային համապարփակ համաձայնագրի շուրջ ստեղծւած իրավիճակը: Ռոհանի-Պուտին հանդիպման առանցքային թեմաներից է լինելու նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի ամրապնդումը եւ Իրանի ու Ռուսաստանի միջեւ աճող մարդկային-մշակութային փոխանակումների աճը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։