Հա

Քաղաքական

12/06/2019 - 11:00

«Յուսով եմ Իրանի հետ բանակցութիւնները կը նպաստեն Մերձաւոր Արեւելքում լարւածութեան մեղմացմանը». Աբէ

Իրան այցի նախօրէին, Ճապոնիայի վարչապետ Շինզօ Աբէն յոյս է յայտնել, որ Իրանի ղեկավարութեան հետ հանդիպումներն ու բանակցութիւնները կը նպաստեն տարածաշրջանում լարւածութեան մեղմացմանը:

«alikonline.ir» - Իրան այցի նախօրէին, Ճապոնիայի վարչապետ Շինզօ Աբէն յոյս է յայտնել, որ Իրանի ղեկավարութեան հետ հանդիպումներն ու բանակցութիւնները կը նպաստեն տարածաշրջանում լարւածութեան մեղմացմանը: Տեղեկացնում է ճապոնական «Kyodo» լրատւական գործակալութիւնը:

Թեհրան ուղեւորւելուց առաջ, Տոկիոյի «Հանեդա» միջազգային օդանաւակայանում, լրագրողների հետ կայացած զրոյցի ընթացքում, վարչապետ Աբէն ասել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջնորդական առաքելութիւն իրականացնելու միջոցով, ցանկանում է նպաստել տարածաշրջանային խաղաղութեան եւ կայունութեան ամրապնդմանը:

«Մերձաւոր Արեւելքում լարւածութեան աւելացման մասին մտահոգութիւններ կան: Այս իրավիճակը միջազգային հանրութեան ուշադրութիւնը կենտրոնացրել է տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան ամրապնդման անհրաժեշտութեան վրայ: Ճապոնիան ցանկանում է հնարաւորինս իր ներդրումն ունենալ այս գործում»,- ասել է Շինզօ Աբէն՝ նշելով, որ ցանկանում է նւազեցնել լարւածութիւնը «տեսակէտների յստակ փոխանակման միջոցով»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։