Հա

Քաղաքական

16/06/2019 - 12:40

Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կը կայանայ Սոչիում՝ օգոստոսին

Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը նախատեսւած է անցկացնել ռուսական Սոչի քաղաքում՝ օգոստոս ամսին:

«alikonline.ir» - Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը նախատեսւած է անցկացնել ռուսական Սոչի քաղաքում՝ օգոստոս ամսին: Այս մասին այսօր՝ յունիսի 16-ին, Թեհրանում մեկնարկած «Իրանը եւ Հիւսիսային Կովկասը. Համագործակցութեան պատմութիւնը եւ հեռանկարները» խորագրով համաժողովի բացման ժամանակ յայտնել է Ռուսաստանի Հիւսիսային Կովկասի հարցերով նախարար Սերգէյ Չերբոտարեւը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Օգոստոս ամսին Սոչիում ծրագրւում է երեք երկրների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների՝ բարձր մակարդակով հանդիպումը»,- ասել է նա:

Նշենք, որ աւելի վաղ Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտնել էր մօտ ապագայում Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների՝ բարձր մակարդակով հանդիպման անցկացման մասին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։