Հա

Քաղաքական

17/06/2019 - 13:40

Ադրբեջանը հրթիռակոծել է սեփական քաղաքը

«Ազադլըխ» («Ազատութիւն») թերթի գլխաւոր խմբագիր Գանիմաթ Զահիդն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել, որում նշում է, որ 6 օր առաջ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը «լուրջ յաջողութիւնների է հասել» եւ հրթիռակոծել Գանձակը (Գեանջա):

«alikonline.ir» - «Ազադլըխ» («Ազատութիւն») թերթի գլխաւոր խմբագիր Գանիմաթ Զահիդն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել, որում նշում է, որ 6 օր առաջ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը «լուրջ յաջողութիւնների է հասել» եւ հրթիռակոծել Գանձակը (Գեանջա): Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

«Գանձակի վրայ հրթիռ է ընկել: Զաքիր Հասանովը 5 օր առաջ լուրջ յաջողութեան է հասել: Հաւաստի աղբիւրների հաղորդած տւեալների համաձայն` 5 օր առաջ Աղստաֆայի շրջանում զօրավարժութիւնների ժամանակ հրաձգարանից արձակւած հրթիռն ընկել է Գանձակ քաղաքի նախկին Կոմսոմոլ թաղամասում գտնւող տներից մէկի վրայ: Ռազմական դատախազութիւնը ցանկանում է պատժել ոչ թէ կոօրդինատներ տւողին, այլ կրակողին»,- նշում է Ադրբեջանից Ֆրանսիա արտագաղթած Զահիդը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։