Հա

Քաղաքական

17/06/2019 - 12:10

«NYT»-ը պատասխանել է պետական դաւաճանութեան վերաբերեալ Թրամփի մեղադրանքներին

«New York Times» (NYT) թերթն ի պատասխան պետական դաւաճանութեան վերաբերեալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքների յայտարարել է, որ զանգւածային լրատւամիջոցների հասցէին նման յայտարարութիւնները վտանգաւոր են, իսկ կառավարութիւնը ծանօթացւած է եղել յօդւածի տեքստին նախքան դրա հրապարակումը:

«alikonline.ir» - «New York Times» (NYT) թերթն ի պատասխան պետական դաւաճանութեան վերաբերեալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքների յայտարարել է, որ զանգւածային լրատւամիջոցների հասցէին նման յայտարարութիւնները վտանգաւոր են, իսկ կառավարութիւնը ծանօթացւած է եղել յօդւածի տեքստին նախքան դրա հրապարակումը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«New York Times»-ն աւելի վաղ յայտնել Էր, որ Միացեալ Նահանգների յատուկ ծառայութիւնները յաճախացրել են վնասաբեր ծրագրային ապահովման ներդրման փորձերը Ռուսաստանի էներգահամակարգերում: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է թերթի պնդումները, հեղինակներին անւանել է «ժողովրդի թշնամիներ» եւ նշել, որ նման «ոչ ստոյգ պատմութեան» հրապարակումը «փաստօրէն երբեմնի մեծ թերթի պետական դաւաճանութիւն է»: «Մամուլին դաւաճանութեան մէջ մեղադրելը վտանգաւոր է: Մենք յօդւածը նկարագրել ենք կառավարութեանը նախքան հրապարակումը»,- ասւած է «Twitter»-ում թերթի յայտարարութեան մէջ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։