Հա

Քաղաքական

18/06/2019 - 14:20

Ամերիկացի սենատորը Սպիտակ տանը մեղադրել է Իրանի՝ուրանի հարստացման յայտարարութեան համար

Հանրապետական սենատոր Իլհան Օմարը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենսուր քննադատներից է, Սպիտակ տանը մեղադրել է Իրանի յայտարարութեան համար, որում իշխանութիւնները յայտնել են ուրանի հարստացման գործընթացի արագացման մասին:

«alikonline.ir» - Հանրապետական սենատոր Իլհան Օմարը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենսուր քննադատներից է, Սպիտակ տանը մեղադրել է Իրանի յայտարարութեան համար, որում իշխանութիւնները յայտնել են ուրանի հարստացման գործընթացի արագացման մասին: Հաղորդում է «Fox News»-ը:

«Նման բան չէր լինի, եթէ Թրամփը դուրս չգար Իրանի հետ միջուկային գործարքից»,- ասել է նա:

Օմարը յաւելել է, որ ԱՄՆ-ն պէտք է վերադառնայ Թեհրանի հետ բանակցային սեղանի շուրջ եւ վերականգնի միջուկային գործարքը:

Աւելի վաղ հաղորդւել էր, որ Ատոմային էներգիայի կազմակերպութեան մամուլի քարտուղար Բեհրուզ Քամալւանդին երկուշաբթի ասել է, որ երկիրն արագացրել է հարստացւած ուրանի արդիւնահանման գործընթացը եւ 10 օրւայ ընթացքում դրա պաշարը կը գերազանցի 300 կգ. սահմանը: Արաքի միջուկային օբիեկտում լրագրողների հետ հանդիպման ընթացում Քամալւանդին յայտարարել էր 2015-ի Միջուկային գործաքրով Իրանի որոշ պարտաւորութիւնների դադարեցման մասին, այդ թւում հարստացւած ուրանի պաշարների անսահմանափակ աւելացման մասին:

«Մենք 10 օրում կանցնենք 300 կգ սահմանը (ուրանի պաշարների),- ասել է նա՝ ընդգծելով, որ կարագանայ նաեւ ուրանի հարստացման տեմպը մինչեւ 3.67 տոկոս մաքրութեան:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։