Հա

Քաղաքական

20/06/2019 - 08:10

Էր Ռիադը Խաշեղջիի սպանութեան մասին ՄԱԿ զեկոյցն «անհիմն» է անւանել

Սաուդական Արաբիայի արտաքին գործերի հարցերով  պետական  նախարար Ադէլ Ալ-Ջուբէյրը մերժել է Ջամալ Խաշեղջիի սպանութեան վերաբերեալ ՄԱԿ-ի յատուկ զեկուցողի զեկոյցը:

«alikonline.ir» - Սաուդական Արաբիայի արտաքին գործերի հարցերով  պետական  նախարար Ադէլ Ալ-Ջուբէյրը մերժել է Ջամալ Խաշեղջիի սպանութեան վերաբերեալ ՄԱԿ-ի յատուկ զեկուցողի զեկոյցը: Հաղորդում է «Reuters»-ը:

 «Ոչ մի նոր բան,- թւիթերում գրել է Ալ Ջուբէյրը,- զեկոյցում ակնյայտ հակասութիւններ եւ անհիմն մեղադրանքներ են, որոնք կասկածի տակ են դնում նրա հեղինակութիւնը»:

Աւելի վաղ ՄԱԿ արտադատական մահապատիժների եւ մարդու իրաւունքների հարցերով խորհրդի յատուկ զեկուցող Անիէս Կալամարը յայտնել էր, որ գոյութիւն ունեն սաուդցի լրագրող Ջամալ Խաշեղջիի մահւանը Սաուդական Արաբիայի գահաժառանգ արքայազնի մասնակցութեան հաւաստի ապացոյցներ, սակայն հետագայ քննութիւն է անհրաժեշտ:

Խաշեղջին, որն աշխատում էր որպէս ամերիկեան «Washington Post» թերթի մեկնաբան եւ 2017-ից ապրում էր ԱՄՆ-ում, անհետացել էր Թուրքիայում 2018 թւականի հոկտեմբերի 2-ին այն բանից յետոյ, երբ մտել էր Ստամբուլում Սաուդական Արաբիայի գլխաւոր հիւպատոսութեան շէնք։ Սաուդական Արաբիայի պետական լրատւամիջոցները հոկտեմբերի 20-ի գիշերը տարածել են երկրի գլխաւոր դատախազի հաղորդագրութիւնը, որ, ըստ նախնական տւեալների, Խաշեղջին մեռած է, նրա մահւան պատճառ է դարձել վէճը հիւպատոսութեան աշխատակիցների հետ։

Ստամբուլի դատախազութիւնը յայտարարել է, որ Խաշեղջիի սպանութիւնը միտումնաւոր է եղել, լրագրողի մարմինը մասնատւել է եւ վերացւել այն բանից յետոյ, երբ խեղդամահ է արւել գլխաւոր հիւպատոսութիւնում։ Թուրքիան Սաուդական Արաբիայից պահանջում է արտայանձնել մեղաւորներին, ինչպէս նաեւ տեղեկատւութիւն Խաշեղջիի մարմնի գտնւելու տեղի մասին։ Սաուդական գլխաւոր դատախազութեան յայտարարութեան համաձայն՝ Խաշեղջիի սպանութեան գործով կալանւել է 21 մարդ։ Սպանութեան հինգ անմիջական մասնակիցների համար դատախազութիւնը մահապատիժ է պահանջել։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։