Հա

Քաղաքական

20/06/2019 - 12:10

Թրամփը հաստատել է, որ «G20»-ի գագաթնաժողովում հանդիպելու է Պուտինի հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ «G20»-ի գագաթնաժողովում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ «G20»-ի գագաթնաժողովում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Ես ցանկանում եմ բարեկամական յարաբերութիւններ հաստատել Ռուսաստանի հետ եւ կարծում եմ, որ այդպէս էլ կը լինի: Ես ցանկանում եմ բարեկամական յարաբերութիւններ հաստատել Չինաստանի հետ եւ կարծում եմ, որ այդպէս էլ կը լինի: Յաջորդ շաբաթ ես նրանց երկուսի հետ էլ կը հանդիպեմ Ճապոնիայում «G20»-ում»,- ասել է Թրամփը «Fox News»-ին տւած հարցազրոյցում: «Մենք լաւ յարաբերութիւններ կունենանք Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, շատ կարեւոր է, որ այդպէս լինի: Նրանք հզօր երկրներ են, իսկ մնք շատ հզօր երկիր ենք»,- յաւելել է Թրամփը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։