Հա

Քաղաքական

22/06/2019 - 10:50

Պուտինն արգելել է ռուսական աւիաընկերութիւնների դէպի Վրաստան թռիչքները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելում է ռուսական աւիաընկերութիւններին յուլիսի 8-ից իրականացնել փոխադրումներ Ռուսաստանից դէպի Վրաստան:

«alikonline.ir» - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելում է ռուսական աւիաընկերութիւններին յուլիսի 8-ից իրականացնել փոխադրումներ Ռուսաստանից դէպի Վրաստան. հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրի ղեկավարը նաեւ կարգադրել է կառավարութեանն ապահովել Վրաստանի տարածքում գտնւող ռուսների վերադարձը:

Բացի այդ, նախագահը խորհուրդ է տւել տուրօպերատորներին արգելքի ժամանակահատւածում չվաճառել ուղեգրեր Ռուսաստանից Վրաստան:

Յիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյեան Թբիլիսիում մեկնարկած լայնածաւալ հակակառավարական ցոյցերը հետեւել են Վրաստանի խորհրդարանում անցկացւող` Ուղղափառութեան միջխորհրդարանական վեհաժողովին, որի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Վրացի  ընդդիմադիր պատգամաւորներին դուր չի եկել, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամաւոր Սերգէյ Գաւրիլովը, որը նախագահում էր նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խօսնակի տեղում: Աւելի ուշ ակտիւիստները հաւաքւել են խորհրդարանի շէնքի մօտ եւ այրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը: Այնուհետեւ իրավիճակն աւելի է լարւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։