Հա

Քաղաքական

24/06/2019 - 09:00

Ընդդիմութիւնը նւաճեց Ստամբուլը. Էքրեմ Իմամօղլուն յաղթել է քաղաքապետի կրկընտրութիւններում

Թուրքիայի խոշորագոյն քաղաքում՝ Ստամբուլում, երէկ՝ յունիսի 23-ին կայացել են քաղաքապետի ընտրութիւններ:

«alikonline.ir» - Թուրքիայի խոշորագոյն քաղաքում՝ Ստամբուլում, երէկ՝ յունիսի 23-ին կայացել են քաղաքապետի ընտրութիւններ:

Նախանական տւեալներով՝ յաղթել է Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Նրա օգտին քւէարկել են ընտրողների 54.03%-ը: Իմամօղլուի գլխաւոր մրցակից, իշխող՝ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան ներկայացուցիչ, նախկին վարչապետ Բինալի Եըլդըրըմը հաւաքել է ձայների 45.09%-ը:

Եըլդըրըմը եւ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդէն ընդունել են պարտութիւնն ու շնորհաւորել են ընդիմադիր թեկնածուին:

Մասնաւորապէս նախագահ Էրդողանն ասել է. «Ցանկանում եմ, որ Ստամբուլ քաղաքի քաղաքապետի կրկնընտրութիւնների արդիւնքները մեր Ստամբուլի համար յաջողութիւնների առիթ լինի։ Ազգային իղձը այսօր եւս մէկ անգամ պարզ դարձաւ։ Շնորհաւորում եմ ոչ պաշտօնական տւեալներով ընտրութիւնները յաղթած Էքրեմ Իմամօղլուին»:

Նշենք, որ սա Ստամբուլի քաղաքապետի կրկընտրութիւններն էին: Մարտի 31-ին կայացած ընտրութիւնների արդիւնքում, Իմամօղլին ընդամենը 13 հազար ձայնի առաւելութեամբ յաղթել էր Եըլդըրըմին: «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը բողոքարկել էր ընտրութիւնների արդիւնքները, որից յետոյ էլ Կենտրոնական ընտրական յանձնաժողովը չեղարկել էր դրանք, եւ նշանակել էր կրկընտրութիւններ:

Այս անգամ, սկայան, թեկնածուների միջեւ քւէների տարբերութիւնը հասել է 777 հազար 581 քւէի։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։