Հա

Քաղաքական

24/06/2019 - 13:10

Թբիլիսիում ընթանում է «Վրացական երազանք» խմբակցութեան նիստը, իսկ բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստւում են աւտոերթի

Վրաստանում իշխանութեան գործունէութեան դէմ բողոքի ակցիա իրականացնողները չորս օր անընդմէջ բողոքի ակցիա են իրականացրել խորհրդարանի դիմաց:

«alikonline.ir» - Վրաստանում իշխանութեան գործունէութեան դէմ բողոքի ակցիա իրականացնողները չորս օր անընդմէջ բողոքի ակցիա են իրականացրել խորհրդարանի դիմաց: Ինչպէս տեղեկացնում է «Tert.am»-ի թղթակիցը Վրաստանից՝ այսօր երեկոյեան եւս բողոքի ակցիա է նախատեսւած։

Մինչ այդ բողոքի ակցիայի մասնակիցները ժամը 14:00-ին աւտոերթ կիրականացնեն Վրաստանի ներքին գործերի նախարարութեան շէնքի մօտ եւ ի նշան բողոքի՝ ազդանշան կը տան։

Այս պահին Թբիլիսիում ընթանում է «Վրացական երազանք» խմբակցութեան նիստը՝ կուսակցութեան գրասենեակում։ Նիստին մասնակցում է նաւ Բիձինա Իւանիշւիլին, կուսակցութեան գլխաւոր քարտուղար Կախա Կալաձէն, գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձէն, վարչապետ Մամուկա Բախտաձէն եւ կառավարութեան այլ անդամներ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։