Հա

Քաղաքական

24/06/2019 - 13:20

«Վրաստանն արեւմտեան աշխարհաքաղաքական հաշւարկւած քաղաքականութեան հետեւանքների օրինակն է». Լաւրով

Արեւմուտքը աչք է փակում Վրաստանում ռուսատեացութեան վրայ: Այդ մասին յայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը` մեկնաբանելով Վրաստանում ստեղծւած իրավիճակը:

«alikonline.ir» - Արեւմուտքը աչք է փակում Վրաստանում ռուսատեացութեան վրայ: Այդ մասին յայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը` մեկնաբանելով Վրաստանում ստեղծւած իրավիճակը: Յայտնում է «Yerkir.am»-ը՝ «Lenta.ru»-ին յղումով:

«Արեւմտեան համակարգողները պատրաստ են աչք փակել ազգայնականների անօրինութիւնների, ռուսատեացութեան վրայ, միայն թէ խզեն Վրաստանի ժողովրդի բոլոր կապերը մեր երկրի հետ, փոխեն մեր ընդհանուր պատմութիւնը»,- ասել է նա:

«Վրաստանը արեւմտեան աշխարհաքաղաքական հաշւարկւած քաղաքականութեան հետեւանքների օրինակը դարձաւ»,- յաւելել է Լաւրովը:

Յիշեցնենք, որ ցոյցերը Վրաստանում շարունակւում են արդէն գրեթէ 4 օր: Զանգւածային բողոքի պատճառ է դարձել երկրի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամաւոր, Ուղղափառութեան միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգէյ Գաբրիլովի՝ խորհրդարանի խօսնակի աթոռից ելոյթ ունենալու փաստը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։