Հա

Քաղաքական

24/06/2019 - 14:10

Մաաս. «Այժմ դիւանագիտութեան ժամանակաշրջանն է»

Գերմանիայի ԱԳ նախարարը ողջունել է Դոնալդ Թրամփ` Իրանի վրայ յարձակման մասին որոշման չեղարկումը՝ նշելով, որ այժմ դիւանագիտութեան ժամանակաշրջանն է:

«alikonline.ir» - Գերմանիայի ԱԳ նախարարը ողջունել է Դոնալդ Թրամփ` Իրանի վրայ յարձակման մասին որոշման չեղարկումը՝ նշելով, որ այժմ դիւանագիտութեան ժամանակաշրջանն է. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

«Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ ռազմական գործողութիւններից հրաժարւելու մասին որոշումը»,- նշել է Գերմանացի աւագ դիւանագէտը՝ յաւելելով. «Թւում է, թէ անգամ Դոնալդ Թրամփն է հասկացել, որ ռազմական գործողութիւնները, կը յանգեցնեն միայն տարածաշրջանում էսկալացիայի մեծացմանը»:

«Ոչ Իրանը, Ոչ ԱՄՆ-ն եւ ոչ էլ տարածաշրջանը եւ, ընրհանդրապէս, ոչ մէկ պատերազմի ցանկութիւն չունի»,- յստակեցրել է Մաասը՝ նշելով, որ պատերազմի հաւանականութիւնը շատ մեծ էր. «Եւ հէնց այդ պատճառով էլ մենք համոզւած ենք, որ այժմ դիւանագիտութեան ժամանակաշրջանն է»:

Ըստ Մաասի՝ լարւածութեան աճը, ով էլ որ դրա համար պատասխանատւութիւն կրի, կարող է անդառնալի հետեւանքների յանգեցնել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։