Հա

Քաղաքական

25/06/2019 - 08:50

Միջուկային գործարքի եւրոպական կողմը կոչ է արել լիարժէք իրականացնել պայմանագիրը

Միջուկային համապարփակ համաձայանագրի եւրոպական կողմը՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան կոչ են արել լիրաժէք իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւն ու պայմանագիրը՝ շեշտելով, որ դա նպաստում է Միջուկային զէնքի չտարածման մասին պայմանագրին եւ հաւաքական անվտանգութեան ռազմավարութեանը:

«alikonline.ir»- Միջուկային համապարփակ համաձայանագրի եւրոպական կողմը՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան կոչ են արել լիրաժէք իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւն ու պայմանագիրը՝ շեշտելով, որ դա նպաստում է Միջուկային զէնքի չտարածման մասին պայմանագրին եւ հաւաքական անվտանգութեան ռազմավարութեանը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Այս մասին կողմերը հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ, որը Իրանի կողմից խոցւած ամերիկեան ԱԹՍ-ի թեմայում գումարւած ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստից յետոյ, ներկայացրել է ՄԱԿ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Քրիստոֆ Հաուսգենը:

«Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան կրկին կարեւորում են 2231 բանաձեւ լիարժէք իրականացումը եւ Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանումը: Մենք կարծում ենք, որ Միջուկային գործարքի եւ բանաձեւ լիարժէք իրականացումը, կը նպաստի տարածաշրջանում լարւածութեան թօթափմանը եւ Միջուկային զէնքի չտարածման մասին պայմանագրի իրագործմանը»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Անդրադառնալով տարածաշրջանային վերջին իրադարձութիւններին, եւրոպական երեք երկրները նշել են, որ խորապէս անհանգստացած են Իրանի կողմից ամերիկեան ԱԹՍ-ի խոցման դէպքից յետոյ, տարածաշրջանում լարւածութեան մեծացման հարցով՝ ընդգծելով, որ այս լարւածութիւնը մեծացնում է հաշւարկային սխալների եւ հակամարտութեան ռիսկը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։