Հա

Քաղաքական

26/06/2019 - 09:00

«Լոնդոնը չի ներքաշւի ԱՄՆ-ի եւ Իրանի պատերազմին». Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի յետքայլը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը երկրի խորհրդարանում յայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի համաձայնւի ներքաշւել ԱՄՆ-ի եւ Իրանի պատերազմին:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը երկրի խորհրդարանում յայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի համաձայնւի ներքաշւել ԱՄՆ-ի եւ Իրանի պատերազմին: Փոխանցում է «BBC»-ն:

Ըստ նրա՝ Լոնդոնը դժւար թէ համաձայնւի ներքաշւել նման համակամրտութեանը. «ԱՄՆ-ն մեր ամենամօտ դաշնակիցն է, մենք անընդհատ նրանց հետ խօսում ենք, մենք ուշադիր քննարկում ենք նրանց բոլոր խնդրանքները, բայց ես չեմ կարող պատկերացնել մի իրավիճակ, երբ նրանք խնդրում են կամ մենք կը համաձայնւենք քայլերի, որոնք ուղղւած են պատերազմին:

Մենք պատգամ ենք յղում ԵՄ մեր գործընկերներին, մասնաւորապէս Ֆրանսիային եւ Գերմանիային այն մասին, որ յարգելով Միջուկային համապարփակ համաձայնագիրը, մենք կը շարունակենք մեր ուղին: Սակայն, սա չափազանց կարեւոր շաբաթ է: Շատ անհրաժեշտ է, որ Իրանի հետեւի այդ գործարքին, որպէսզի պահպանեն այն: Եւ Մերձաւոր Արեւելքն առանց միջուկային զէնքի լինի»,- յայտարարել է Հանթը:

Յիշեցնենք, որ աւելի վաղ, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը յայտարարել էր, որ Լոնդոնը կանգնած է Վաշինգտոնի կողքին, եւ կը քննարկի Իրանի հետ կապւած ԱՄՆ-ի «ցանկացած խնդրանք»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։