Հա

Քաղաքական

26/06/2019 - 09:30

«Սենատոր Սանդերսն առաջարկել է չեղարկել ամերիկացի ուսանողների 1.6 տրլն. դոլար պարտքերը». «The Washington Post»

Սենատոր Բերնի Սանդերսը, որը յայտարարել է Դեմոկրատական կուսակցութիւնից ԱՄՆ-ի 2020 թւականի նախագահական ընտրութիւններին մասնակցելու մտադրութեան մասին, քննարկման է ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է ամերիկացի ուսանողների ուսումնառութեան վարկերի բոլոր պարտքերի ամբողջական եւ անյապաղ դուրսգրում, որն այսօրւայ դրութեամբ կազմում է 1.6 տրլն. դոլար:

«alikonline.ir» - Սենատոր Բերնի Սանդերսը, որը յայտարարել է Դեմոկրատական կուսակցութիւնից ԱՄՆ-ի 2020 թւականի նախագահական ընտրութիւններին մասնակցելու մտադրութեան մասին, քննարկման է ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է ամերիկացի ուսանողների ուսումնառութեան վարկերի բոլոր պարտքերի ամբողջական եւ անյապաղ դուրսգրում, որն այսօրւայ դրութեամբ կազմում է 1.6 տրլն. դոլար: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յունիսի 24-ին յայտնել է «The Washington Post» թերթը:

Սանդերսի օրէնսդրական նախաձեռնութիւնը, եթէ այն հաւանութեան արժանանայ, կը վերաբերի ընդհանուր առմամբ մօտաւորապէս 45 մլն. ամերիկացիների: Սենատորն առաջարկում է ուսանողների պարտքերը մարել ֆինանսական տրանզակցիաների վրայ նոր հարկեր, մասնաւորապէս, բորսայական գործառնութիւնների վրայ 0.5 տոկոսի եւ պարտատոմսերի վրայ՝ 0.1 տոկոսի հարկեր սահմանելու հաշւին: Այդ ամէնը սենատորն անւանել է «հարկեր Ուոլ-սթրիթի վրայ»: Սանդերսն իր առաջարկութեան իրականացման դէպքում ակնկալում է ուսանողական պարտքերի խնդրին վերջ դնել կէս տարւայ ընթացքում: «Օրինագիծը ենթադրում է երկրում ուսանողական պարտքերի լիակատարր վերացում, ինչը թոյլ կը տայ վերջ դնել անհեթեթ իրավիճակին, երբ մի ամբողջ սերունդ դատապարտւած է պարտքեր վճարել իր ամբողջ կեանքի ընթացքում, թէեւ այս մարդկանց միակ «յանցանքն» այն է, որ նրանք ճիշտ են վարւել՝ ստացել են բարձրագոյն կրթութիւն»,-թերթը մէջբերում է Սանդերսի խօսքը: Ինչպէս աւելի վաղ յայտնել է Սպիտակ տունը, ուսանողական վարկերի գծով միագումար պարտքի ծաւալն ԱՄՆ-ում 2003 թւականից ի վեր մեծացել է աւելի քան 350 տոկոսով՝ մինչեւ 1.6 տրլն. դոլար, ինչը գերազանցում է երկրի քաղաքացիների` վարկային քարտերով, աւտովարկերով եւ բնակելի անշարժ գոյքի գրաւի դիմաց վարկերով պարտքի ընդհանուր գումարը: Իշխանութիւնների կանխատեսումներով՝ ամերիկացիների մօտաւորապէս 30 տոկոսը, որոնք վարկ են վերցրել կրթութիւն ստանալու համար, հազիւ թէ կարողանան այն վճարել, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։