Հա

Քաղաքական

30/06/2019 - 08:35

Եւրոպայում կը ստեղծւի աշխարհում առաջին ռազմական ինտերնետը

Գերմանիայի եւ Հոլանդիայի պաշտպանութեան նախարարները համաձայնագիր են ստորագրել աշխարհում առաջին ռազմական ինտերնետի ստեղծման մասին:

«alikonline.ir» - Գերմանիայի եւ Հոլանդիայի պաշտպանութեան նախարարները համաձայնագիր են ստորագրել աշխարհում առաջին ռազմական ինտերնետի ստեղծման մասին:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, նախագիծը կոչւելու է «Tactical Edge Networking» (TEN):

Այն նախատիպ կը դառնայ ապագայում ՆԱՏՕ-ի անդամ միւս երկրների ռազմական ցանցերի միաւորման համար:

«TEN»-ի գլխաւոր գրասենեակը գտնւելու է Գերմանիայի Կոբլենց քաղաքում, իսկ դիզայնի եւ նախատիպային կենտրոնը տեղակայւելու է Հոլանդիայի Ամերսֆորտ քաղաքում:

Առաջին փուլում՝ «TEN»-ի օգնութեամբ կապ կը հաստատւի գերմանական բանակի եւ Հոլանդիայի պաշտպանութեան նախարարութեան «FOXTROT» մարտավարական հեռահաղորդակցային ծրագրի միջեւ:

«TEN»-ի ստեղծումը երկու երկրների համար կարժենայ մի քանի միլիոն եւրօ: Այդ միջոցները կուղղւեն բանակի համար «TEN»-ի հետ համատեղելի նոր սարքաւորումների ձեռքբերմանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։