Հա

Քաղաքական

04/07/2019 - 10:40

Թրամփ-Բոլթոն յարաբերութիւնները շիկանում են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոն յարաբերութիւնները սրւել են մայիսի վերջից Իրանի պատճառով:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոն յարաբերութիւնները սրւել են մայիսի վերջից Իրանի պատճառով: Ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «NBC News»-ը՝ յղում անելով վարչակազմի 3 աղբիւրներին: 

Աղբիւրների խօսքով՝ աջակիցներն ասել են Թրամփին, որ իրեն Իրանի դէմ հակամարտութեան են դրդում՝ պնդելով, որ նրա օգնականներն առաջ են անցնում առանց նրա հետ խորհրդակցելու:

«Ակնյայտ է, որ լարւածութիւն կայ»,- ասել է աղբիւրներից մէկը:

Աղբիւրները նշում են, որ երկու քաղաքական գործիչների յարաբերութիւնները տատանւում են. երբեմն Թրամփը գովում է Բոլթոնին, երբեմն զայրանում է:

Բոլթոնն ու պետքարտուղար Մայք Պոմպէօն, ներկայիս եւ նախկին պաշտօնեաների խօսքով, հիմնականում կոշտ քաղաքականութիւն են վարում Իրանի նկատմամբ: Սակայն Պոմպէօն առաւել սերտ յարաբերութիւնների ունի Թրամփի հետ եւ առաւել հմուտ է Թրամփին իր հետ համակարծիք լինելուն ստիպելու մէջ:

Չնայած պատերազմի հարցում Թրամփի զգուշաւորութեանը՝ Բոլթոնն էական ազդեցութիւն է ունեցել վարչակազմի քաղաքականութեան վրայ՝ օգնելով կոշտ տնտեսական միջոցներ սահմանել Իրանի եւ Վենեզուէլայի նախագահի դէմ:

Անցած շաբաթ Բոլթոնը կարեւոր դեր խաղաց Իրանի դէմ յաւելեալ պատժամիջոցներ սահմանելու Թրամփի որոշման վրայ: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։