Հա

Քաղաքական

04/07/2019 - 11:50

Ամերիկացիների գրեթէ կէսն աջակցում է Թրամփին պաշտօնանկ անելու գաղափարին

Ամերիկացիների գրեթէ կէսը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պէտք է ազատւի նախագահի պաշտօնից: Այս մասին են վկայում «Gallup» սոցիոլոգիական ծառայութեան անցկացրած հետազօտութեան տւեալները։

«alikonline.ir» - Ամերիկացիների գրեթէ կէսը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պէտք է ազատւի նախագահի պաշտօնից: Այս մասին են վկայում «Gallup» սոցիոլոգիական ծառայութեան անցկացրած հետազօտութեան տւեալները, որոնք հրապարակւել են յուլիսի 3-ին։ Գրում է «Tert.am»-ը:

Վերլուծաբանները նշում են, որ հարցւածների 45 տոկոսն աջակցում է ԱՄՆ Կոնգրեսում բազմաթիւ դեմոկրատների առաջարկին՝ պետութեան ղեկավարին իմպիչմենտ յայտարարելուն: Ընդ որում՝ հարցւածների 53 տոկոսը կարծում է, որ Թրամփին պէտք չէ հեռացնել այդ պաշտօնից։

Ի դէպ, Հանրապետական կուսակցութեան կողմնակիցների միայն 7 տոկոսը եւ Դեմոկրատական կուսակցութեան կողմնակիցների 81 տոկոսը կարծում են, որ ամերիկացի առաջնորդը պէտք է պաշտօնանկ արւի:

Աղբիւրը նշում է, որ Թրամփի պաշտօնանկութեան կողմնակիցների թիւն աւելի բարձր է, քան երկրի 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի ցուցանիշը՝ Մոնիկա Լևինսկու հետ դաւաճանութիւնից յետոյ, եւ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի ցուցանիշը՝ Ուոթերգէյթեան սկանդալից յետոյ:

Հարցմանը, որն անցկացւել է յունիսի 19-30-ը, մասնակցել է 1018 չափահաս ամերիկացի:

Յիշեցնենք, որ Թրամփի հանդէպ անվստահութեան նման բարձր մակարդակ արձանագրւել էր նաեւ մայիսին: Այդ ժամանակ նոյնպէս պաշտօնանկութեան գաղափարին աջակցել է ամերիկացիների 45 տոկոսը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։