Հա

Քաղաքական

06/07/2019 - 13:50

Թուրքիայի Վճռաբեկ դատարանը չեղարկել է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող երեք մտաւորականի ցմահ դատավճիռը

Թուրքիայի Վճռաբեկ դատարանը գիւլէնականների գործով ձերբակալած Ահմեթ Ալթանի, Մեհմեթ Ալթանի եւ Նազլը Ըլըջաքի ցմահ դատավճիռները չեղեալ է յայտարարել:

«alikonline.ir» - Թուրքիայի Վճռաբեկ դատարանը գիւլէնականների գործով ձերբակալած Ահմեթ Ալթանի, Մեհմեթ Ալթանի եւ Նազլը Ըլըջաքի ցմահ դատավճիռները չեղեալ է յայտարարել: Ըատ «Yerkir.am»-ի՝ հաղորդում է «Ակօս»-ը:

Վճռաբեկ դատարանի 16-րդ քրէական վարչութիւնը որոշում է կայացրել, ըստ որի` Ահմեթ Ալթանը եւ Նազլը Ըլըջաքը չեն խախտել Սահմանադրութիւնը, սակայն աջակցութիւն են ցուցաբերել գիւլէնականներին: Դատարանը, այնուամենայնիւ, մերժել է նրանց ազատ արձակելու պահանջը, սակայն ազատ է արձակել Մեհմեթ Ալթանին` բաւարար ապացոյցներ չունենալու հիմքով:

Նշենք, որ Ալթան եղբայներն ու Նազլը Ըլըջաքը Թուրքիայում յայտնի են իրենց համարձակ յայտարարութիւններով: Նրանք բացեիբաց խօսում են Հայոց Ցեղասպանութեան իրողութեան մասին եւ քննադատում երկրի մերժողական քաղաքականութիւնը: Մեհմեթ Ալթանը շարունակաբար իր դժգոհութիւնն էր յայտնում դպրոցական դասագրքերում հայատեացութեան փաստի վերաբերեալ, իսկ եղբայրը` Ահմեթը, կասկածի տակ էր դրել թուրքերի ծագումը` յայտարերլով. «Թուրք չենք, այլ հայերի եւ յոյների համատեղ ժառանգները»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։