Հա

Քաղաքական

06/07/2019 - 12:10

Մոսկւան յոյս ունի ընդլայնել Վաշինգտոնի հետ շփումները

Մոսկւան յոյս ունի ընդլայնել Վաշինգտոնի հետ շփումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից յետոյ:

«alikonline.ir» - Մոսկւան յոյս ունի ընդլայնել Վաշինգտոնի հետ շփումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից յետոյ: Այս մասին յայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը: Ըստ «Yerkir.am»-ի՝ յայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Նա յոյս է յայտնել, որ շփումների ընդլայնումը տեղի կունենայ նաեւ նախարարական մակարդակով: Դեսպանը նշել է, որ բանակցութիւններից յետոյ երկրները հարցերի լայն շրջանակ  ունեն քննարկելու, որոնց շուրջ «շփման եզրեր» կարելի է գտնել: Սակայն իրադարձութիւնների նման զարգացման համար, ըստ նրա, պէտք է «բարենպաստ մթնոլորտ» ստեղծւի։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։